Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին կատարվում են ասֆալտբետոնե վերին շերտի ֆրեզման աշխատանքներ
Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի կմ78+100-կմ97+032 ճանապարհահատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
«Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 19կմ է։ Այս պահին կատարվում են ասֆալտբետոնե վերին շերտի ֆրեզման աշխատանքներ։ Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- գրված է հաղորդագրության մեջ։