ՄԱԿ-ի պաշտոնյան զգուշացրել է, որ Իսրայելի կողմից Գազայում գործողությունների ընդլայնումը կարող է «աղետալի հետևանքներ» ունենալ

Լուրեր

06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
Բոլորը

ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան զգուշացրել է, որ «աղետալի հետևանքներ» կլինեն, եթե  Իսրայելն ընդլայնի ռազմական գործողությունները Գազայում՝ այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդել է լիակատար օկուպացիայի մասին, գրում է BBC-ն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ջենչան Անվտանգության խորհրդին ասել է, որ նման քայլը «խորապես մտահոգիչ» կլինի և կարող է վտանգել ավելի շատ պաղեստինցիների, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի  կողմից պահվող իսրայելցի պատանդների կյանքը։

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ Նեթանյահուն այս շաբաթ նախատեսում է հանդիպել իր անվտանգության կաբինետի հետ։

«Վիճակը նետված է։ Մենք մտադիր ենք գրավել ամբողջ Գազայի հատվածը և հաղթել ՀԱՄԱՍ-ին»,- ասել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան։

Անվտանգության կաբինետը, որը պետք է նիստ անցկացնի հինգշաբթի, պետք է հաստատի նման գործողությունը։ Ենթադրվում է, որ այս ծրագիրը կարող է լինել բանակցային մարտավարություն՝ ՀԱՄԱՍ-ի վրա  ճնշում գործադրելու համար՝ վերջերս հրադադարի բանակցությունների խափանումից հետո, կամ փորձ՝ ամրապնդելու Նեթանյահուի ծայրահեղ աջ կոալիցիոն գործընկերների աջակցությունը։

Հարցին՝ արդյ՞ոք կաջակցի ամբողջ Գազայի օկուպացիայի Իսրայելի ծրագրին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Դա Իսրայելից է կախված»։

Իսրայելը բախվում է միջազգային ճնշման Գազայում պատերազմի պատճառով, որտեղ, փորձագետների կարծիքով, սով է տարածվում։

Իր խոսքում Ջենչան զգուշացրել է Իսրայելի ռազմական գործողությունների ցանկացած ընդլայնման դեմ։

«Սա կարող է աղետալի հետևանքներ ունենալ միլիոնավոր պաղեստինցիների համար և կարող է ավելի վտանգել Գազայում մնացած պատանդների կյանքը»,- ասել է նա։

Նա հավելել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ Գազան «ապագա Պաղեստին պետության անբաժանելի մասն է և պետք է մնա»։

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ արդեն իսկ ունեն Գազայի 75%-ի նկատմամբ օպերատիվ վերահսկողություն, սակայն նոր ծրագիրը, ըստ տեղեկությունների, կառաջարկի օկուպացնել ամբողջ տարածաշրջանը՝ ներառյալ այն տարածքները, որտեղ այժմ ապրում են ավելի քան երկու միլիոն պաղեստինցիներ։ Այս առաջարկությունը պառակտում է առաջացրել Իսրայելում և, ըստ տեղեկությունների, բանակի գլխավոր հրամանատարն ու այլ զինվորական ղեկավարներ դեմ են այդ ռազմավարությանը։

«Եթե դա չի աշխատում ԳՇ պետի պարագայում, նա պետք է հրաժարական տա»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը՝ անանունության պայմանով։

Պատանդների ընտանիքները մտահոգություն են հայտնել, որ նման որոշումը կարող է վտանգել իրենց հարազատների կյանքը։ Իսրայելը պնդում է, որ Գազայում դեռևս պահվում է 49 պատանդ, որոնցից 27-ը, ենթադրաբար, մահացած են։

Ջենչան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կրկին կոչ է արել դադարեցնել կրակը և անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակել բոլոր պատանդներին։ Նշելով պաղեստինցիների համար ներկայիս անմարդկային պայմանները՝ նա կոչ է արել Իսրայելին անհապաղ թույլատրել բավարար քանակությամբ օգնության անարգել անցումը։ Նա նաև դատապարտել է սննդի բաշխման կետերում շարունակվող բռնությունը՝ ասելով, որ մայիսի վերջից ավելի քան 1200 պաղեստինցի է սպանվել՝ փորձելով հասնել սննդի և այլ պաշարների։

Անցյալ շաբաթ Գազայի՝ ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր սննդի պակասից մահացել է 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։

ՄԱԿ-ի գործակալությունները զգուշացրել են, որ Գազայում մարդածին, զանգվածային սով է, և այս ամսվա ընթացքում հաղորդել են թերսնման հետ կապված առնվազն 63 մահվան մասին։

Իսրայելը նախկինում պնդել է, որ օգնության մատակարարման հարցում սահմանափակումներ չկան, և որ Գազայում «սով չկա»։

Իսրայելը Գազայում ռազմական հարձակումը սկսել է ի պատասխան ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի հարավի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակման, որի ժամանակ մոտ 1200 մարդ զոհվել է, իսկ 251-ը որպես պատանդ տարվել Գազա։ Տարածքի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ռազմական արշավի հետևանքով զոհվել է ավելի քան 60,000 պաղեստինցի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի