Արագածավան բնակավայրում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ է բացվել

Լուրեր

31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
31.07.2026 | 10:36
Դոլարն ու եվրոն արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 31-ի դրությամբ
31.07.2026 | 10:22
Մոսկվան հայտարարում է, թե «ՌԴ-ն իրավունք ունի ՀՀ-ից փոխհատուցում պահանջել» երկաթուղու հետ կապված պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում
Բոլորը

Կամավորական փրկարարական շարժմանն աջակցելու նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Ողջույնի խոսքով հանդես են եկել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Կիրակոսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի ղեկավար Սերգեյ Սահակյանը։ Բացմանը ներկա են եղել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության, մարզային և համայնքային իշխանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հենակետի ստեղծման գործում ակտիվ մասնակցություն է ունեցել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ համայնքին նվիրելով հրշեջ ավտոմեքենա և կազմակերպելով կամավորների վերապատրաստման դասընթացներն ու որակավորման քննությունները։ Ներդրում են ունեցել նաև Արագածոտնի մարզպետարանն ու Թալին համայնքը:

Կամավորների կողմից անցկացվեց վարժանք` ցուցադրվեցին մասնագիտական կարողություններն ու հմտությունները հրդեհաշիջման աշխատանքներում:

ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից կամավորներին տրվեցին փրկարարի գրքույկներ և կրծքանշաններ։

Կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի գործարկումը կարևոր նախաձեռնություն է՝ փրկարարներին արտակարգ իրավիճակների սկզբնական փուլում աջակցելով արագ արձագանքմանը»,- ասված է հաղորդագրությունում: