«Զանգեզուրի միջանցքի» իրագործման փորձերը կհանդիպեն Իրանի կոշտ արձագանքին․ Խամենեիի խորհրդական

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Վելայաթին կրկին կտրուկ է արտահայտվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրագործման փորձերի հետ կապված։

«Հերթական անգամ որոշ կառավարություններ, պնդելով, որ անտարբեր են իրենց և տարածաշրջանի շահերի նկատմամբ, բարձրացրել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը և թակում են բոլոր դռները՝ Հարավային Կովկասում իրենց անօրինական նպատակներն առաջ մղելու համար։ Հիշեցնում եմ, որ տարածաշրջանում կամ դրանից դուրս ցանկացած կառավարություն, որը կցանկանա կրկնել նախորդ անհաջող փորձը, կբախվի Իրանի կոշտ արձագանքին»,- գրել է Վելայաթին X-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ էլ նա հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» նպատակը ՆԱՏՕ-ի համար հարթակ ապահովելն է, և թուրք պանթուրքիստներն ընդունում են դա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի