Factor TV-ն աշխատանքի է հրավիրում օպերատորի

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Եթե  սիրում եք հեռուստատեսությունը, եթե ունեք որակյալ տեսաբովանդակություն ստեղծելու ներուժ և սիրում եք աշխատել թիմում, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է։

Մենք փնտրում ենք տեսանկարահանման օպերատոր, որը՝

  • կիրականացնի ուղիղ հեռարձակումներ իրադարձությունների վայրից,
  • կկազմակերպի տաղավարային հարցազրույցների տեսանկարահանումը,
  • կիրականացնի ռեպորտաժների, փաստաքննական ֆիլմերի և հեռուստալրագրության այլ ժանրերով նյութերի որակյալ նկարահանում,
  • կդրսևորի նախաձեռնողականություն, խնդիրների լուծման պոզիտիվ մոտեցում՝ միաժամանակ լինելով թիմային խաղացող։

Պահանջվող հմտություններ․

  • Պրոֆեսիոնալ տեսախցիկներով աշխատելու կարողություն,
  • Կադրի կոմպոզիցիայի, լուսավորության և այլ տեխնիկական պարամետրերի իմացություն, 
  • Տեսամոնտաժի սկզբունքների իմացություն,
  • Բարձրորակ տեսաբովանդակություն ստեղծելու կարողություն,
  • Արագ կողմնորոշվելու, ժամանակի ճնշման տակ աշխատելու ունակություն, սթրեսակայունություն,
  • Լրագրողի հետ համագործակցված գործելու կարողություն, 
  • Լրագրողական էթիկայի և մասնագիտական չափանիշների պահպանում։

Ի՞նչ  ենք մենք առաջարկում․

  • Գործընկերներին աջակցող և ստեղծագործ թիմ,
  • Մասնագիտական աճի, կարողությունների զարգացման և նախաձեռնությունների իրագործման հնարավորություն,
  • Մրցունակ վարձատրություն՝ փորձի և հմտությունների համադրությամբ:

Աշխատանքային փորձը պարտադիր է։

Եթե կարծում եք, որ համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն [email protected], [email protected] էլ. հասցեներին՝ դրանում ներառելով Ձեր կողմից մինչ այս արված տեսանկարահանումների, ռեպորտաժների կամ այլ ժանրով տեսանյութերի հղումներ։ Բարձրագույն կրթությունը և տեսամոնտաժի իմացությունը կդիտարկվեն որպես առավելություն։ 

Նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ կապ կհաստատենք՝ պայմանների հետագա քննարկման համար։

Միացե՛ք մեզ, եթե ցանկանում եք լինել մի միջավայրում, որտեղ արժևորվում են պրոֆեսիոնալիզմը, թիմային աշխատանքը և պատասխանատու լրագրությունը։