ԿԲ փոխնախագահը՝ Arca համակարգի խափանման պատճառների մասին

Լուրեր

31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
Բոլորը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք:  Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: Նրա խոսքով՝ Arca վճարահաշվարկային համակարգի անխափան աշխատանքի հետ կապված ՀՀ կենտրոնական բանկն ուսումնասիրություններ է արել, որոնք շարունակական են։

«Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև մասնագետներ են հրավիրել, որպեսզի հասկանան, թե ինչով է դա պայմանավորված եղել»,-  նշել է Նուրբեկյանը:

ԿԲ փոխնախագահի խոսքով՝ Կենտրոնական բանկը, անկախ Arca-ի հայտարարություններից, իր վերահսկողության շրջանակներում դեռևս 2022 թվականից ունի վերահսկողական որոշակի ռեկոմենդացիաներ անընդհատության տեսանկյունից և հետամուտ է լինելու, որ դրանք կատարվեն:

«Մեծ մասը կատարվել է, որոշակի բաներ կան, որոնց ուղղությամբ պետք է Arca-ի հետ աշխատենք, որ շարունակի կատարել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ խափանումները լինեն ավելի կառավարելի: Դա խնդիր է, որ պետք է լուծենք»,- շեշտել է Նուրբեկյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում անկանխիկի ծավալներն անգամներով աճել են, որի արդյունքում աճել է նաև համակարգերի ծանրաբեռնվածությունը։

Հիշեցնենք, որ հուլիսին երկու անգամ խափանվել էր Arca համակարգը, որի պատճառով մարդիկ չէին կարողանում անկանխիկ գործարքներ իրականացնել։ Arca-ից պարզաբանել էին, որ 2025թ․ հուլիսի 23-ի 10։05-16։50 ընկած ժամանակահատվածում արձանագրված խափանումը առաջացել է հավաստագրման համակարգի թարմացման տեղադրումից որոշ ժամանակ անց և պայմանավորված է եղել տեխնիկական բնույթի խոչընդոտներով։

Հաղորդվել էր, որ 2025թ․ հուլիսի 29-ին ժամը 11:46-ից մինչև 15։25 ևս արձանագրվել է խափանում նույն պատճառով, որը ժամանակավորապես ազդել է ընկերության կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների հասանելիության վրա։