Խափանումների որևէ փուլում տվյալների կորուստ կամ արտահոսք չի արձանագրվել․ «ԱրՔա» համակարգը պարզաբանում է տարածել

Լուրեր

05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«ԱրՔա» համակարգում արձանագրված խափանումների պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ։ Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած պատահարներին՝ հայտարարել է «Արմենիան Քարդ» ընկերությունը։

Մամուլի ծառայությունից հայտնում են, որ խափանումների որևէ փուլում տվյալների կորուստ կամ արտահոսք չի արձանագրվել։

«2025թ․ հուլիսի 23-ի 10։05-16։50 ընկած ժամանակահատվածում արձանագրված խափանումը առաջացել է հավաստագրման համակարգի թարմացման տեղադրումից որոշ ժամանակ անց և պայմանավորված է եղել տեխնիկական բնույթի խոչընդոտներով։ Նշված խափանումը չի կրել անընդհատ և համակարգային բնույթ, և մեր մասնագետների կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ընկերության կողմից մատուցվող հիմնական ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու համար։ Նշված ժամանակահատվածում գրեթե մեծամասամբ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները հասանելի են եղել և իրականացվել են գործարքներ, մասնավորապես ՊՈՍ տերմինալներով, ԱԳՄ-ով (ավտոմատ գանձման մեքենա), ինչպես նաև Ecommerce հարթակով։ Իսկ ոչ քարտային՝ ArcaPay ակնթարթային փոխանցումների համակարգն այդ ամբողջ ընթացքում գործել է անխափան՝ առանց որևէ ընդհատումների»,- ասում են «Արմենիան Քարդ» ընկերությունից։

Նշվում է, որ 2025թ․ հուլիսի 29-ին ժամը 11:46-ից մինչև 15։25 արձանագրված խափանում նույն պատճառով է տեղի ունեցել, որը ժամանակավորապես ազդել է Ընկերության կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների հասանելիության վրա։

«Խնդիրը վերացվել է նույն օրը՝ Ընկերության և մատակարար կազմակերպության մասնագետների ներգրավմամբ իրականացված շտապ գործողությունների արդյունքում։ Խափանման պատճառների խորքային պարզաբանման և նմանատիպ դեպքերի կանխարգելման նպատակով մեկնարկել է համապարփակ տեխնիկական ուսումնասիրություն» ,- հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։