Ալեն Սիմոնյանն ու Նաիրա Զոհրաբյանն առաջարկում են փոխել շահումով խաղերի և վիճակախաղերի մասին օրենքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը և «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել են օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է «Վիճակախաղերի մասին»  և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում  լրացումներ և փոփոխություններ կատարելուն։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է օրինակ՝

«Հոդված 5.1. Մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ տոտալիատորին (այդ թվում ինտերնետ տոտալիզատորին) մասնակցությունը սահմանափակելու կարգը։

«Հոդված 5.2. Վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջներն ըստ որոնց․

1. Խաղասրահի միջոցով, ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ի թիվս այլ փոփոխությունների, արգելափակել ՀՀ-ում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրային ժամանցի օբյեկտներում, պետությունը կնպաստի հասարակության խոցելի խմբերի շահերի պաշտպանությանը և առհասարակ, քաղաքացու կենսագործունեության համար առավել անվտանգ միջավայրի ձևավորմանը:

Ալեն Սիմոնյանը ներկայացրեց ևս մի շարք փոփոխություններ և նշեց, որ թեև անհնար է տեխնիկապես առհասարակ արգելել այս խաղերը, ուստի, հաշվի առնելով, որ դրանց միջոցով ստեղծվել են նաև աշխատատեղեր, հնարավոր է առաջարկվող փոփոխություններով կանխել դրանց բացասական հետևանքները։

 

Մանրամասները՝ տեսանյութում։