Ինչ է լսել ու ինչ չի ցանկացել տեսնել Սուրեն Գրիգորյանը․ փոխքաղաքապետը՝ Factor TV-ի փաստաքննության մասին

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօրվա ասուլիսում բավականին էմոցիոնալ կերպով անդրադարձել է Factor TV-ի՝ հուլիսի 24-ի «Գաղտնի պայմանագիրը, «փողի վրա նստած» համակարգն ու երկու Տիգրանները․ ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ» հրապարակմանը՝ կասկածի տակ դնելով նյութի «որակն ու բովանդակությունը», հայտարարելով, թե դրանում սխալներ կան։ Գրիգորյանը նշել է 2 հանգամանք․

Ըստ նրա՝

1․ նույն փաստի վերաբերյալ՝ «Թել-Սել» ընկերության կատարած ներդրումների թիվը մի տեղում 1․5 միլիոն դրամ է նշվել, մեկ այլ տեղում՝ 1․5 միլիարդ դրամ,

2․ նկատի չի առնվել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ծախսը, երբ անդրադարձ է կատարվել ուղևորատոմսերի վաճառքից հավաքագրված գումարին և արվել պնդում, որ դրանով հնարավոր էր գնել 62 նոր տրոլեյբուս։ 

Factor TV-ն, չբացառելով տեխնիկական վրիպման հնարավորությունը, այսօր վերստուգել է հրապարակված տեսանյութը, և կարող ենք արձանագրել՝ Սուրեն Գրիգորյանը սխալվում է․ տեսանյութում մլրդ-մլն դրամների վերաբերյալ անճշտություն չկա, տեսանյութում 2 դեպքում էլ հստակ հնչում է՝ միլիարդ (8:43-րդ և 9։53-րդ րոպեներ)։ 

Նշենք, որ տեսանյութը Youtube-ում հրապարակվել է հուլիսի 24-ին, դրանից հետո չի վերամոնտաժվել և որևէ փոփոխության չի ենթարկվել։ Դրանում կարելի է հեշտությամբ համոզվել՝ անցնելով հղմամբ և ունենալով տարրական գիտելիքներ վիդեոհոսթինգի աշխատանքի առանձնահատկությունների մասին, այն է՝ արդեն իսկ հրապարակված տեսանյութում լրագրողի ձայնի հետ կապված բովանդակային փոփոխություններ անել հնարավոր չէ։ 

Ինչ վերաբերում է ուղևորատոմսերի վաճառքից գոյացած գումարին․ խնդիրը ոչ այնքան գնվելիք տրոլեյբուսների քանակն է, որքան այն, թե ուղևորատոմսերի դիմաց ինչքան գումար է հավաքագրվել և ինչ նպատակով է այն օգտագործվում՝ նախքան համայնքային բյուջե հասնելը։ Ահա այս խնդրին Սուրեն Գրիգորյանն այսօր հարկ չհամարեց ասուլիսում որևէ կերպ անդրադառնալ՝ փոխարենը կենտրոնանալով հավաքագրված գումարի և տրոլեյբուսների արժեքի համեմատականի վրա։ 

Փոխքաղաքապետն արդյո՞ք չի նկատել Factor TV-ի փաստաքննության մեջ արված մեկ այլ շեշտադրում՝ մասնավորապես այն, որ մեզ տրամադրված պայմանագրի օրինակելի ձևում բացակայում է ներքոհիշյալ ընդգծված տողը, որն առկա է կողմերի միջև կնքված պայմանագրում․  «Թել-Սել-ն իրավունք ունի սույն պայմանագրի գործողության ժամկետում QR code և Mifare տոմսերի ձեռքբերումից մինչև մարում ընկած ժամանակահատվածում պահպանել գումարը իր տարանցիկ հաշվում, հավաքագրված տոմսային հասույթից կատարել փոխանցումներ՝ մարված տոմսերի մասով՝ տոմսերը մարվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում»։

Գրիգորյանը հարկ չհամարեց նաև անդրադառնալ երևանցիների համար գնվող ծառայության վերաբերյալ իրական պայմանագիրը երևանցիներից գաղտնի պահելու պատճառներին և ընդամենը նշեց՝ «գտե՛լ եք, լա՛վ եք արել․․․ հրապարակե՛ք»։

Գայանե Խաչատրյան