Մակարոն, ձեթ, խտացրած կաթ, ատամի մածուկ, օճառ․ ինչ է ներառում ռուսական օգնությունն արցախցիներին

Լուրեր

05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
Բոլորը

Մասիս խոշորացված համայնքի Ազատաշեն, Արգավանդ, Գեղանիստ և Արբաթ համայնքներում հաստատված արցախցի ընտանիքներն արդեն ստացել են ՌԴ-ից ուղարկված օգնությունը։ Արբաթում բնակվող Տիգրանը Factor.am-ի հետ զույցում տեղեկացրեց, որ մոտ 20 կիլոգրամ կշռող փաթեթում եղել են սնունդ և հիգիենայի միջոցներ։

Արցախցին թվարկեց, որ ռուսական կազմակերպությունից ստացել են մակարոնեղեն, ձեթ, բրինձ, հնդկաձավար, պահածոյացված միս, խտացրած կաթ, իսկ հիգիենայի միջոցներից՝ ատամի մածուկ և խոզանակ, լվացքի փոշի, շամպուն և օճառ։ Ըստ Տիգրանի մոտավոր հաշվարկի՝ ռուսական օգնությունը գումարի տեսքով կազմել է շուրջ 25 000 դրամ։ Արցախցին ասում է՝ ինքն այդ ամենի կարիքը չի ունեցել, իրեն բաժին հասած օգնության մի մասը տվել է սոցիալապես ավելի վատ պայմաններում ապրող բարեկամին։

Ռուսական կողմից օգնություն տրամադրելու մասին տեղեկությունը ոչ միանշանակ է ընդունվել արցախցիների կողմից։ Որոշ արցախցիներ Ֆեյսբուքում իրենց վրդովմունքն են հայտնում։ Նրանք կոչ են անում ոչ միայն չմոռանալ Արցախում ռուս խաղաղապահների ցուցաբերած անգործությունը, այլև Մոսկվայի այս քայլում քաղաքական հաշվարկ են տեսնում, թե Կրեմլն այս տարբերակով փորձում է ընտրողների տվյալներ հավաքագրել խորհրդարանական ընտրություններից առաջ։

Մինչդեռ Տիգրանը սխալ է համարում մարդասիրական օգնության անվան տակ քաղաքական ենթատեքստ դնելը։

«Սա, «վաբշե», ուրիշ հարց է, մի՛ խառնեք քաղաքականության հետ։ Ինձ ոչ մեկը չի կարող ասել՝ գնա էսինչին ընտրի, կամ էնինչին, կրկնում եմ՝ ոչ մեկ։ Ոչ մեկից էլ չեմ վախենում, «աբսալյուտնի»։ Ինձ  ու իմ ընտանիքին ոչ ոք չի կարող ասել՝ սենց բան եմ տվել, գնացեք՝ էսինչին ընտրեք։ Ընտրություննրին էլ չեմ մասնակցելու՝ ով ուզում է լինի»,- ասաց մեր զրուցակիցը։

Արցախցի Մերին էլ Մոսկվայի այս քայլն ավելի շատ ուշադրություն է համարում քան՝ օգնություն։

«Սոված նստած այս օգնությանը չէինք սպասում, բայց դե, ինձ թվում է, բոլորս էլ այդ օգնության  կարիքն ունեինք»,- հավելեց նա։

Արցախցի կինը չի ցանկանում, որ ռուսական կողմից ստացած այս օգնությունը դառնա քաղաքական հաշվարկի առարկա։

Արցախցիների բռնի տեղահանումից 2 տարի անց ռուսական «Եվրասիա» և «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպությունները «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակում մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանում հաստատված արցախցիներին:

ՀՀ-ում «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության ղեկավար Արսենի Պրոնինը տեղեկացրել էր, որ նախատեսված է 140 տոննա մարդասիրական օգնություն տրամադրել Արցախից բռնի տեղահանվածներին՝ սնունդ, անձնական հիգիենայի և առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք նախատեսվում է արցախցիներին բաժանել այս ամիս։

«Մեր  ուշադրության կենտրոնում են հատկապես բազմազավակ ընտանիքները, այն ընտանիքները, որոնք կորցրել են կերակրողին, միայնակ ապրողներն ու հաշմանդամություն ունեցողները։ Այդ մարդկանց թիվը մոտավորապես 30,000 է»,- հայտնել էր նա։ 

Ինչու է Մոսկվան հանկարծ որոշել բռնի տեղահանությունից 2 տարի անց օգնել արցախցիներին․ արցախցի հասարակական մի շարք գործիչներ այստեղ քաղաքական հստակ հաշվարկ են տեսնում։ 

 

Մանյա Պողոսյան