Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի՝ Փաշինյանն ու Ալիևը ուրբաթ օրը կհանդիպեն Վաշինգտոնում․ պաշտոնական Երևանը դեռևս չի մեկնաբանում տեղեկությունը

Լուրեր

05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում է Վաշինգտոնում բնակվող ադրբեջանական «Թուրան» գործակալության նախկին թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն։

«Մի քանի աղբյուրներ ինձ հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության հասնելու իրենց մտադրության մասին։ Աղբյուրները ինձ հայտնել են, որ Թրամփը, ինչպես սպասվում է, ուրբաթ Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին»,- նշել է Ռաուֆօղլուն X-ի իր միկրոբլոգում։

Ադրբեջանցի լրագրողի հաղորդած տեղեկությունը տարածել է նաև ադրբեջանական իշխանամերձ Haqqin.az-ը։

Պաշտոնական Երևանն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունները։ Factor TV-ն կապ հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հետ։ Նա նշեց, որ վարչապետի հանդիպումների հետ կապված տեղեկությունները պետք է ճշտել վարչապետի գրասենյակից։ Այս պահին վարչապետի աշխատակազմին ուղղված մեր զանգերը դեռևս անպատասխան են մնում։

Հիշեցնենք, որ վերջին անգամ հուլիսի 10-ին Աբու Դաբիում էին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բանակցություններ անցկացել։

Reuters գործակալությունն էլ օրերս, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփն Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ քննարկում է Աբրահամի համաձայնագրերին նրանց միանալու հարցը։ Սակայն Աբրահամի համաձայնագրերին միանալու համար ԱՄՆ-ը պայման է դնում Ադրբեջանի առաջ՝ պահանջելով  կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Լրատվամիջոցը նշել էր, որ հարցը քննարկվել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ մարտին Բաքու կատարած այցի ժամանակ, որից հետո Ուիթքոֆի օգնական Արյեհ Լայթսթոունն է գարնանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել։

Հավելենք, որ Աբրահամի համաձայնագրերը երկկողմանի համաձայնություններ են արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, որոնք ստորագրվել են Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Բահրեյնի միջև 2020 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում։ Ըստ փաստաթղթի՝ երկրները հաստատում են դիվանագիտական հարաբերություններ, ճանաչում միմյանց ինքնիշխանությունը։

Էմմա Չոբանյան