Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Ուիթկոֆն օգոստոստի 6-ին կամ 7-ին ՌԴ կայցելի

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը օգոստոսի 6-ին կամ 7-ին Մոսկվա կայցելի՝ Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու։ Այս մասին նախօրեին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թրամփի խոսքով՝ Ուիթկոֆն այժմ կենտրոնացած է Գազայի հատվածի խնդիրերի  վրա։

«Հնարավոր է՝ նա կմեկնի Ռուսաստան, կարծում եմ՝ չորեքշաբթի կամ հինգշաբթի։ Նրանք կցանկանային տեսնել նրան, նրանք հրավիրել են հանդիպման։ Այնպես որ՝ տեսնենք, թե դրանից ինչ կլինի»,- ասել է Թրամփը։

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը հրաժարվի խաղաղություն հաստատել Ուկրաինայում, Թրամփը պատասխանել է. «Պատժամիջոցներ կլինեն։ Բայց նրանք հնարամիտ  են և բավականին լավ է հաջողվում շրջանցել պատժամիջոցները»։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ պատժամիջոցներից խուսափելու համար Մոսկվան պետք է «գործարք կնքի, որպեսզի մարդիկ դադարեն մահանալ»։

Ուիթկոֆի՝ Ռուսաստան կատարելիք այցի մասին Թրամփը հայտնել էր հուլիսի 31-ին, սակայն կոնկրետ ամսաթիվ չէր նշել։ Ուիթկոֆը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ այս Ռուսաստանում բանակցություններ անցկացրել են փետրվարի 11-ին, մարտի 13-ին, ապրիլի 11-ին և ապրիլի 25-ին։

Միաժամանակ, Դոնալդ Թրամփը հուլիսի վերջին Մոսկվային տվել էր 10-օրյա ժամկետ՝ մինչև օգոստոսի 8-ը, որի ընթացքում ռուսական բանակը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայում: Հակառակ դեպքում, Թրամփը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել և այլ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի