Հյուսիսային Եվրոպայի երկրներում աննախադեպ շոգ է․ ջերմաստիճանը բարձր է նորմայից 8-10 աստիճանով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հյուսիսային Եվրոպայի երկրներում «իսկապես աննախադեպ» շոգ է․ տաք եղանակը և ածխածնային աղտոտվածությունը շարունակում է «այրել» Հյուսիսային Եվրոպան։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ Նորվեգիայի արկտիկական շրջաններում գտնվող օդերևութաբանական կայաններից մեկը հուլիսին 13 օր շարունակ 30°C-ից բարձր ջերմաստիճան է արձանագրել։ Ֆինլանդիայում էլ շոգ եղանակը շարունակվում է արդեն երեք շաբաթ՝ պահպանելով նույն բարձր ջերմաստիճանը։

Գիտնականների խոսքով՝ սա ամենաերկար շոգի շրջանն է 1961 թվականից ի վեր, և մոտ 50%-ով գերազանցում է նախորդ ռեկորդը։

«Աննախադեպ շոգ ալիքը դեռ շարունակվում է՝ այսօր ջերմաստիճանը հասել է 32-33°C-ի,» – գրել է ֆինլանդական օդերևութաբանական ինստիտուտի կլիմայագետ Միկա Ռանտանեն։

Նորվեգիայի օդերևութաբանական ինստիտուտի տվյալներով՝ հուլիսին երկրի ամենահյուսիսային երեք նահանգներից առնվազն մեկ կայան 12 օր շարունակ գրանցել է 30°C-ից բարձր ջերմաստիճան։ Թեպետ անցյալ շաբաթ կարճատև զովացում է նկատվել, ինստիտուտը նախազգուշացրել է, որ այս հանգստյան օրերին կրկին սպասվում են 30 աստիճան շոգեր։

Շվեդիայում ևս օդերևութաբանները հայտնում են երկարատև շոգերի մասին։ Տարբեր կայաններում երկրի հյուսիսում գրանցվել են ռեկորդներ․Հապարանդա քաղաքում ջերմաստիճանը 14 օր շարունակ եղել է 25°C կամ ավելի, իսկ Լապլանդիայում՝ Յոկմոկ քաղաքում, շոգ եղանակը շարունակվել է 15 օր։

Հուլիսի կեսերին Հյուսիսային Եվրոպայում տարածված ուժեղ շոգը պայմանավորված է եղել Նորվեգիայի հյուսիսային ափերի տաք ջրերով և բարձր ճնշման գոտով, որը բերել է սեզոնային նորմայից 8-10°C բարձր ջերմաստիճան։ Տարածաշրջանը, սակայն, բախվել է նաև փոթորիկների և կայծակների, որոնք մի շարք վայրերում անտառային հրդեհներ են առաջացրել։