Իրավապահները Տափերական գյուղում հրացաններ են հայտնաբերել
Հասարակություն
02.08.2025 | 12:18
Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։
«Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է ՆԳն ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։