Սամվել Կարապետյանը ԿԳԲ պադվալում նստած է «մեր ձևով» բառի համար․ նա քաղաքական բանտարկյալ է․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սամվել Կարապետյանը քաղաքական ուժ ստեղծելու մասին է հայտարարել, որն ինքն է ղեկավարելու։ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք՝ այն փաստը, որ նա Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է, հիմք չի՞ դառնալու, որ այդ ուժը չգրանցվի։ Ձևական առումով կարող է այդ ուժի ստեղծման իրավական նախաձեռնողները լինեն միայն ՀՀ քաղաքացիներ, բայց արդյո՞ք այն կարող է գործել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացու ղեկավարությամբ։ Ըստ Մարուքյանի՝ «Սամվել Կարապետյանը չի կարող պատգամավոր լինել, բայց կարող է քաղաքական ուժ լինել, որը կասի՝ նա մեր առաջնորդն է»։ Մարուքյանը ԼՀԿ-ի և Սամվել Կարապետյանի ստեղծելիք ուժի միջև համագործակցությունը չի բացառում, սակայն դեռևս վաղ է համարում վերջնական սցենարներից խոսելը։ Նա կարծում է, որ ՀՀ գործող իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի՝ քաղաքական պրոցեսներին մասնակցելուց․ «Սամվել Կարապետյանի ուժը կարող է հաղթել իշխանությանը, չես կարող ասել՝ ինքը Քոչարյանն է կամ Սարգսյանը, մերժել ենք։ Պաշտպանում եմ Սամվել Կարապետյանին և պնդում՝ նա քաղբանտարկյալ է»։

Էդմոն Մարուքյանը խոսել է նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցային պրոցեսի, ապաշրջափակման հավանական սխեմաների, ներքաղաքական այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան