Հաշմանդամության հիմքով խտրականության ցանկացած դրսևորման անթույլատրելի է․ ՄԻՊ

Լուրեր

31.07.2026 | 14:39
Քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության ապոլոգիստը․ Կարեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:30
Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, շատ խոցելի են, իշխող ուժը օգտագործելու է դա․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:22
Ալիևն ու Ժապարովը պարգևատրել են միմյանց․ Արցախի Շուշին և Ղրղզստանի Չոլպոն-Աթան քույր քաղաքներ են դարձել
31.07.2026 | 14:20
«Ռեալը» ձեռք է բերել Լա Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին
31.07.2026 | 14:13
«Ժողովրդավարությունը հաճախ հետընթաց է ապրում ընտրված իշխանությունների՝ համակարգը քանդող քայլերից»․ Նարեկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:02
Լոռու մարզում սպանության դեպքեր չեն գրանցվել, բացահայտվել է սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք
31.07.2026 | 13:55
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում
31.07.2026 | 13:51
Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան բազային հարվածելու մասին
31.07.2026 | 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին
31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
Բոլորը
Մարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել է, որ դատական իշխանության նախկին պաշտոնատար անձի կողմից հրապարակային խոսքի շրջանակներում արվել են մի շարք դատողություններ, որոնք իրենց էությամբ խտրական են և թիրախավորում են հաշմանդամություն ունեցող անձանց: Ընդ որում, լրատվամիջոցի կողմից տեսանյութը հրապարակվել է «Խայտառակություն է, որ խուլն ու կույր մարդը կարող է դատավոր դառնալ» վերտառությամբ:  Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է անդրադարձել հաշմանդամության հիմքով խտրականության ցանկացած դրսևորման անթույլատրելիությանը և այդ հանգամանքը խիստ դատապարտելի է համարում:

Մեր հասարակությունում բազմաթիվ են հաշմանդամություն ունենալու հանգամանքի առնչությամբ խորքային կարծրատիպերը, և վարքագծի նման դրսևորումները հանգեցնում են առանց այն էլ առկա արմատավորված կարծրատիպերի խորացմանը:

Առավել մտահոգիչ է այն, որ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին առնչվող՝ միջազգային չափանիշներին հակասող խտրական մոտեցումներ են տարածում մասնագիտական հանրույթի ներկայացուցիչները, իսկ խտրական ու ատելության խոսույթը տարածվում է նաև զանգվածային լրատվության միջոցների կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այսօրվա աշխարհը զարգացել է այն ուղղությամբ, որ հասարակական հարաբերությունների հիմքում ընկած է ներառականության գաղափարը, և հաշմանդամություն ունեցող անձինք պետք է ընդգրկվեն և ընդգրկվում են աշխատանքային բազմապիսի բնագավառներում, այդ թվում՝ դատական իշխանության համակարգում:

Նկատի ունենալով մեր հասարակությունում առկա խորքային կարծրատիպերը հաշմանդամություն ունենալու հանգամանքի առնչությամբ, հաշմանդամության հիմքով խտրականության բազմապիսի դրսևորումները, որոնք արտահայտվում են, այդ թվում` հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված` խտրական ու ատելության խոսույթի միջոցով, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է ոլորտին վերաբերելի շուտափույթ բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

Այդ բարեփոխումները, ի թիվս այլնի, պետք է վերաբերեն մարդու իրավունքների կրթության ամբողջական բարեփոխմանը, իրավահավասարության համապարփակ օրենսդրության ընդունմանն ու պատշաճ գործարկմանը, պետական մարմինների, մասնագիտական ու ակադեմիական համայնքների ներկայացուցիչների վարքագծի կանոնների ու էթիկայի պահպանման կառուցակարգերի փաստացի ու պատշաճ գործարկմանը, հանրային իրազեկման ու վերապատրաստումների լայնածավալ աշխատանքների իրականացմանը, ոլորտին առնչվող քրեական օրենսդրության պատշաճ գործարկմանը և այլն: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այս բոլոր ոլորտներում առկա են անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ, որոնք պետք է շուտափույթ հասցեավորվեն:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում և առանցքային է համարում խտրական ու ատելության խոսույթի տարածման անթույլատրելիությունը և հորդորում է բոլոր դերակատարներին խնդիրները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկել բավարար քայլեր»,- գրված է հայտարարության մեջ: