Հնդկաստանի նավթավերամշակման ընկերությունները դադարեցնում են ռուսական նավթի գնումները Թրամփի սպառնալիքներից հետո. Reuters

Լուրեր

05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
Բոլորը

Հնդկաստանի չորս պետական նավթավերամշակման գործարաններ, որոնք սովորաբար ռուսական նավթ են գնում, շուրջ մեկ շաբաթ չեն դիմել նոր գնման համար։ Այս մասին Reuters-ին հայտնել են գնման ծրագրերին ծանոթ չորս աղբյուրներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրանց տվյալներով՝ այս ընկերությունները դիմել են սփոտ շուկային՝ այլընտրանքային մատակարարումների համար, հիմնականում՝ Մերձավոր Արևելքից, ինչպես նաև Արևմտյան Աֆրիկայից նավթի համար։

Հնդկաստանում ռուսական նավթի խոշորագույն գնորդներն են մնում մասնավոր վերամշակման գործարանները՝ Reliance Industries-ը և Nayara Energy-ն։ Այնուամենայնիվ, գործակալությունը նշում է, որ պետական ​​վերամշակման գործարանները կազմում են Հնդկաստանի ընդհանուր վերամշակման հզորության ավելի քան 60%-ը, որը կազմում է օրական 5,2 միլիոն բարել։

Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթ գնող երկրների նկատմամբ, եթե Մոսկվան խաղաղության համաձայնագիր չկնքի Ուկրաինայի հետ։

Նախօրեին էլ Թրամփը հայտարարել էր Հնդկաստանի նկատմամբ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի