Մեդվեդևն սպառնաց ատոմային զենքով․ իսկ եթե ԱՄՆ-ն կիրառի, ՌԴ-ից ոչինչ չի մնա․ Պուտինի ուզելով չէ միայն․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

«Թրամփը խիստ պատժամիջոցներ կկիրառի ՌԴ-ի դեմ, ԱՄՆ-ն միջուկային պատերազմի սպառնալիքից չի վախենա։ Մեդվեդևն սպառնաց ատոմային զենքով, իսկ չե՞ն մտածում, որ եթե ԱՄՆ-ն կիրառի, ՌԴ-ից ոչինչ չի մնա․ Պուտինի ուզելով չէ միայն ՌԴ միջուկային մարտագլխիկների կիրառումը։ Իրականում, ՌԴ-ն կոչնչանա, եթե միջուկային զենք կիրառի Արևմուտքի դեմ․ Մոսկվայի վրա ռումբեր գցելը գիտե՞ն՝ ինչի կբերի»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Թրամփի և ՌԴ նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հրապարակային բանավեճը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է․ «Ասեք Մեդվեդևին՝ ՌԴ-ի ձախողված նախկին նախագահին, ով իրեն դեռ նախագահ է համարում, որ զգույշ լինի իր խոսքերի հետ։ Նա մտնում է շատ վտանգավոր տարածք»։

Ըստ Թրամփի՝ եթե ՌԴ-ն առաջընթաց չցուցաբերի Ուկրաինայում պատերազմն ավարտելու ուղղությամբ, ԱՄՆ-ն 10 օր հետո սկսելու է ռուսաստանյան ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքեր և այլ պատժամիջոցներ կիրառել: ՌԴ-ի նախկին նախագահ Մեդվեդևն էլ X-ում գրել էր, թե Թրամփը խաղում է «ուլտիմատումի խաղը», որը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի մասնակցությամբ պատերազմի։

Արա Պապյանը խոսել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի հավանական ընթացքի, Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինային զինելու հնարավոր ազդեցության, հարակից այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան