Կանադան հայտարարել է, որ սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը

Լուրեր

16.07.2026 | 20:30
Տիգրան Պետրոսյան փողոցում շարունակվում է նորոգումը
16.07.2026 | 20:23
Միգրանտները պարտավոր կլինեն նոր բջջային հեռախոս գնել ՌԴ ժամանելիս
16.07.2026 | 20:12
Նյու Յորքում քննարկվել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը
16.07.2026 | 20:00
Ծառուկյանը սադրեց, ինչո՞ւ որձ առյուծից խոսեց՝ սրեց իրավիճակը․ քրեական գործերը կապված չեն դրան․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:52
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
16.07.2026 | 19:43
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի պետքարտուղարին
16.07.2026 | 19:30
500 հազար դոլար է տվել փաստաբանին, բայց դատապարտվել ցմահ. կոշտ մեղադրանքներ՝ ընդդեմ պաշտպանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:22
Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
16.07.2026 | 19:11
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը
16.07.2026 | 19:00
Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 18:52
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան
16.07.2026 | 18:44
ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում»
16.07.2026 | 18:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
16.07.2026 | 18:23
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում քննարկվել են սահմանների կառավարման բարեփոխումները
16.07.2026 | 18:12
Փաշինյանին «վառելու» կոչ անողի գործը կես ամսում ուղարկվել է դատարան, Գարեգին Բ-ին «քարով սատկացնելու» կոչը լեզվաբաններն են ուսումնասիրում
Բոլորը

Կանադան ծրագրում է ճանաչել Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի ընթացքում։ Այս մասին  հայտարարել է երկրի վարչապետ Մարկ Քարնին։ Սա քաղաքականության կտրուկ փոփոխություն է, որն անմիջապես արժանացել է Իսրայելի քննադատությանը, գրում է France 24-ը։

Քարնին ասել է, որ այս քայլն անհրաժեշտ է՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության երկու պետությունների լուծման հույսերը պահպանելու համար, որը Կանադայի վաղեմի նպատակն է։

«Կանադան մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում՝ 2025 թվականի սեպտեմբերին»,- ասել է վարչապետը։

Այսպիսով, Կանադան դառնում է երրորդ երկիրը՝ Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության վերջին հայտարարություններից հետո, որը կարող է ճանաչել Պաղեստին պետությունը սեպտեմբերին։

Քարնին ասել է, որ Կանադայի մտադրությունը «հիմնված է Պաղեստինյան ինքնավարության կողմից անհրաժեշտ բարեփոխումների հանձնառության վրա»՝ նկատի ունենալով նախագահ Մահմուդ Աբբասի գլխավորած կառավարական մարմինը, որը քաղաքացիական իշխանություն ունի Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափի որոշ հատվածներում։ Քարնին նաև ասել է, որ դա հիմնված է Աբբասի խոստման վրա՝ «2026 թվականին անցկացնել ընդհանուր ընտրություններ, որոնցում ՀԱՄԱՍ-ը չի կարող որևէ դեր խաղալ, և ապառազմականացնել Պաղեստինը»։

Իսրայելը քննադատել է Կանադայի հայտարարությունը՝ որպես «միջազգային ճնշման աղավաղված արշավի» մաս։ Օտտավայում Իսրայելի դեսպանատունը մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ «Պաղեստինյան պետության ճանաչումը հաշվետու կառավարության, գործող ինստիտուտների կամ բարեգործ ղեկավարության բացակայության դեպքում խրախուսում և օրինականացնում է ՀԱՄԱՍ-ի հրեշավոր բարբարոսությունը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին»։

Միաժամանակ, Քարնիի հայտարարությանն ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժվար կլինի առևտրային համաձայնագիր կնքել Կանադայի հետ։

«Կանադան հենց նոր հայտարարեց, որ աջակցում է Պաղեստինի պետականությանը։ Դա շատ կդժվարացնի նրանց հետ առևտրային համաձայնագրի կնքումը», – գրել է  Թրամփը իր Truth Social հարթակում։

Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը ողջունել է  հայտարարությունը՝ այն անվանելով «պատմական» որոշում, մինչդեռ Ֆրանսիան ասել է, որ երկրները կաշխատեն միասին՝ «տարածաշրջանում խաղաղության հեռանկարը վերակենդանացնելու համար»։

Կանադայի ծրագիրը մեկ քայլ առաջ է գնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ այս շաբաթ արված հայտարարությունից։ Սթարմերը նշել էր, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը սեպտեմբերին, եթե Իսրայելը չձեռնարկի տարբեր «էական քայլեր», այդ թվում՝ համաձայնություն չտա Գազայում հրադադարի վերաբերյալ։

Քարնին ընդգծել է՝ Կանադան անսասան անդամ է այն ազգերի խմբի, որոնք հույս ունեն, որ երկու պետությունների լուծումը «ձեռք կբերվի Իսրայելի կառավարության և Պաղեստինի ինքնավարության միջև բանակցային կարգավորման շուրջ կառուցված խաղաղության գործընթացի շրջանակում»։

Կանադայի վարչապետն ասել է, որ երկու պետությունների լուծումը գնալով ավելի ու ավելի է հեռանում՝ Իսրայելի խորհրդարանում «Արևմտյան ափի անեքսիայի կոչ անող» քվեարկության, ինչպես նաև Գազայում մարդասիրական աղետը կանխելու՝ Իսրայելի «շարունակական ձախողման» պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի