Լոնդոնը հայտարարել է, որ կճանաչի Պաղեստին պետությունը, եթե Իսրայելը չկատարի մի շարք պայմաններ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիան մտադիր է սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ճանաչել Պաղեստին պետությունը, եթե «Իսրայելի կառավարությունը նշանակալի քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակին վերջ դնելու համար»։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Քիր Սթարմերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սթարմերը նշել է, որ Իսրայելը պետք է համաձայնի հրադադարի և պարտավորվի աշխատել կայուն խաղաղության գործընթացի ուղղությամբ՝ վերակենդանացնելով «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» հեռանկարը։ Բացի այդ, Իսրայելը պետք է թույլ տա ՄԱԿ-ին մարդասիրական օգնություն տրամադրել պաղեստինցիներին և դադարեցնել Արևմտյան ափի տարածքների բռնակցումը։ Եթե Իսրայելը չկատարի այս պայմանները, Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի պետությունը։

Բրիտանացի պաշտոնյան նաև ասել է, որ  ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի մնացած պատանդներին, համաձայնի հրադադարի, վայր դնի զենքերը և ընդունի, որ խումբը որևէ դեր չի ունենա Գազայի հատվածի կառավարման գործում։

Սթարմերը Մեծ Բրիտանիայի՝ Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրության մասին հայտարարել է լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների բազմաթիվ հաղորդագրությունների ֆոնին, որ Գազայի բնակիչները զանգվածային սովի վտանգի տակ են։ Գազայի և մարդասիրական օգնության մատակարարումների խնդիրը Սթարմերի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հուլիսի 28-ի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի հիմնական թեմաներից էր։

Սթարմերը բացատրել է, որ ճանաչման հայտարարությունն անելուն իրեն դրդել է երկու հանգամանք՝ Գազայի հատվածում տիրող «անտանելի իրավիճակը» և մտավախությունը, որ «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» գաղափարն օրեցօր ավելի ու ավելի քիչ իրատեսական է դառնում։

Հարցին՝ ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան պայմաններ դնում Պաղեստինի պետությունը ճանաչելու համար, վարչապետը պատասխանել է, որ հիմնական նպատակն է փոխել տեղում ստեղծված իրավիճակը՝ թե՛ պատանդների ազատ արձակման, թե՛ մարդասիրական օգնության մատակարարման միջոցով: Նրա հայտարարությունը պետք է նպաստի դրան հասնելուն:

Պաղեստինյան պետությունը պաշտոնապես ճանաչվել է ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից 147-ի կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի և Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի երկրների մեծամասնության կողմից։ Սակայն Եվրոպայի մեծ մասը մինչև վերջերս չէր ճանաչում Պաղեստինի ինքնիշխանությունը։

2024 թվականի մայիսին Պաղեստին պետությունը ճանաչեցին միանգամից երեք երկիր՝ ԵՄ անդամներ Իռլանդիան և Իսպանիան, ինչպես նաև Նորվեգիան։ Հունիսին նրանց հետևեց նաև Սլովենիան։

Սթարմերի հայտարարությունից մի քանի օր առաջ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր հայտարարել էր Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ճանաչելու ծրագրերի մասին։

Իսրայելը կոշտ է արձագանքել Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությանը։ Իսրայելի վարչապետ  Բենիամին Նեթանյահուն քննադատել է այն՝ նշելով, որ դա «պարգևատրում է ՀԱՄԱՍ-ի հրեշավոր ահաբեկչությունը և պատիժ դրա զոհերին»։

«Իսրայելի սահմանին այսօր ջիհադիստական պետությունը վաղը կսպառնա Մեծ Բրիտանիային։ Ջիհադիստ ահաբեկիչների նկատմամբ հանդուրժողականությունը միշտ դատապարտված է ձախողման: Այն ձեզ էլ կձախողի»,- նշել է Նեթանյահուն X-ում գրառմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի