Ռուսական աղբյուրները պնդում են, թե Ադրբեջանը հրետանային արկեր է արտադրելու Ուկրաինայի համար. OC Media

Լուրեր

24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Բոլորը

Ռուսական լրատվամիջոցները պնդում են, որ Ադրբեջանը 122 մմ և 152 մմ հրետանային արկերի արտադրություն կսկսի Ուկրաինայի համար: Այս մասին գրում է OC Media-ն՝ նշելով, որ ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ ուկրաինական պաշտոնական աղբյուրները մեկնաբանություններ չեն տվել այս հարցի վերաբերյալ:

Այս տեսության սկզբնաղբյուրը ռուսական պատերազմամետ Joker DNR տելեգրամ ալիքն է, որը պնդում է, որ տեղեկատվությունը ստացել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրից։

Joker DNR-ը, որն ունի ավելի քան 200,000 բաժանորդ, պնդում է, որ Ադրբեջանում ստեղծվել է արտադրական գործարան՝ Ուկրաինայի խորհրդային դարաշրջանի հրետանային համակարգերի համար արկեր արտադրելու նպատակով, որին մասնակցում են թուրքական ընկերությունները։ Աղբյուրը նաև պնդում է, որ բանակցություններ են ընթանում բուլղարական մի ընկերության հետ՝ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող արկեր արտադրելու համար։

Բացի Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրներին հղում անելուց՝ տելեգրամյան ալիքը որևէ ապացույց չի ներկայացրել իր պնդումները հիմնավորելու համար։ Այնուամենայնիվ, այս տեսությունը տարածվել է ռուսական լրատվամիջոցներում։

OC Media-ն կապ է հաստատել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հետ, սակայն նյութի  հրապարակման պահի դրությամբ՝ պատասխան չի ստացել։

Սոցցանցերում տարածվող ևս մեկ պնդման համաձայն՝ Ադրբեջանը զորքեր է ուղարկում Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու, ինչպես նաև անվճար վառելիք է տրամադրում ուկրաինական բանակին։ Vox Ukraine փաստահավաք կայքը հերքել է այդ պնդումները՝ ասելով, որ դրանց ճշմարտացիության վերաբերյալ որևէ ապացույց չկա, և կրկնել նախկինում հերքված վարկածները՝ Ադրբեջանի կողմից Ուկրաինային ենթադրյալ ռազմական աջակցության մասին։

Լուրերը, որ Ադրբեջանը կամ ադրբեջանական ընկերությունները պատրաստվում են զենք ուղարկել կամ արդեն ուղարկել են Ուկրաինա, շրջանառվում են 2022 թվականին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այլ պաշտոնյաներ բազմիցս հերքել են դա։

Պատասխանելով պնդումներին՝ անանուն պաշտոնական աղբյուրը 2024 թվականի մարտին ադրբեջանական կառավարամետ Aze.media լրատվամիջոցին ասել էր՝ «մեր դեմ իրականացվում է հիբրիդային տեղեկատվական գործողություն։ Մենք Ուկրաինա զենք չենք ուղարկել»։

«Կա փորձ՝ փչացնելու մեր հարաբերությունները Մոսկվայի հետ, և մենք լավ գիտենք, թե ով է կանգնած այդ փորձերի հետևում»,- ասել է աղբյուրը՝ Հայաստանին մեղադրելով այդ լուրերի տարածման մեջ։

2024 թվականի ապրիլին Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկվել է զենք մատակարարել Ուկրաինային, սակայն կտրականապես հերքել լուրերը, որ նման մատակարարումներ իրականացվել են կամ կատարվելու են ապագայում։

Հարցին՝ ի՞նչ կարող է անել Ադրբեջանն Ուկրաինայի համար, Ալիևը պատասխանել էր. «Ոչինչ, բացարձակապես ոչինչ գործնական տեսանկյունից։ Մենք Ուկրաինային տրամադրել ենք ավելի քան 30 միլիոն եվրոյի (35 միլիոն դոլար) մարդասիրական և ֆինանսական օգնություն […], և ոչինչ ավելին»։

Այնուամենայնիվ, վերջին շաբաթներին ենթադրություններ են շրջանառվում, որ Բաքուն կարող է վերանայել իր դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ամիսներ շարունակվող հարաբերությունների կտրուկ վատթարացման շրջանը։

Հարաբերությունների խզումը կարելի է կապել  2024 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի մահացու վթարի հետ, որի համար Բաքուն մեղադրում է Ռուսաստանի ՀՕՊ-ին, ինչպես նաև 2025 թվականի հունիսին Եկատերինբուրգում ռուսական ոստիկանության կողմից իրականացված ռեյդի ժամանակ երկու էթնիկ ադրբեջանցիների մահվան հետ, ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի