Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում

Լուրեր

29.04.2026 | 16:25
«Փակ միջոցառում է, սա էլ ռեժիմային գոտի է». ՊՊԾ աշխատակիցը՝ Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:17
Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով
29.04.2026 | 16:06
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
Բոլորը

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է.

«Մեծարգո՛ համանախագահներ,

Ձե՛րդ գերազանցություններ, հարգարժա՛ն պատվիրակներ,

Նախևառաջ կցանկանամ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի Հանրապետությանը և Սաուդյան Արաբիայի Թագավորությանը՝ երկու պետություն սկզբունքի իրագործմանն ուղղված այս համաժողովի նախաձեռնության համար այն ժամանակագատվածում, երբ առավել քան երբևէ անհրաժեշտ է ճանապարհ հարթել՝ Միջին Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու համար:

Հայաստանը համոզված է, որ միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությունն է, որ կարող է երաշխավորել երկարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարօրություն ինչպես Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի ժողովուրդների համար, որտեղ բոլորը վայելում են խաղաղ համակեցության բարիքները։ Առաջնորդվելով այս գաղափարով և լինելով երկու պետություն սկզբունքի հետևողական աջակից՝ Հայաստանը 2024 թվականի հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում, դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ։

Այս համատեքստում Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Պաղեստինի Պետության ճանաչման և Միացյալ Թագավորության՝ այն ճանաչելու մտադրության վերաբերյալ վերջին հայտարարությունները: Առանձնահատուկ հպարտ ենք, որ Ֆրանսիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները հնարավորություն ունեցան հանդիպելու Հայաստանում՝ «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական համաժողովի շրջանակում՝ ճանապարհ հարթելով այս պատմական իրադարձության համար:

Հիմնվելով մեր սեփական փորձի վրա՝ Հայաստանը քաջատեղյակ է, թե ինչ է պատերազմական սարսափը։ Չնայած սահմանափակ ռեսուրսներին՝ մենք մշտապես ջանքեր ենք գործադրել Պաղեստինի ժողովրդի կարիքներին աջակցելու հարցում։ Հայաստանի վարչապետի և Եգիպտոսի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկել Գազա և մենք սատարում ենք ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գործունեությանը: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ թույլ տվեք նաև հայտարարել, որ համաձայնության ենք եկել Պաղեստինի հետ, ըստ որի՝ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում:

Հայաստանը նաև ընդգծում է երկու պետություններում քրիստոնեական համայնքների ապահովության, անվտանգության և ամբողջական իրավունքների պաշտպանության կարևորությունը: Լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը՝ մենք հատուկ կարևորություն են տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը: Հայաստանը լիահույս է, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի և լիովին կհարգվի՝ որպես միջկրոնական համերաշխության և խաղաղ համակեցության անկյունաքար։

Պարո՛ն համանախագահ,

2023 թվականի հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումից ի վեր, որն ուղեկցվեց աննկարագրելի բռնությամբ, կոտորածներով և պատանդառություններով և որոնք մենք խստագույնս դատապարտում ենք, ականատես ենք լինում տարածաշրջանի վատագույն էսկալյացիային՝ միլիոնավոր անմեղ քաղաքացիական անձանց՝ կանանց, երեխաների և տարեցների համար ողբերգական հետևանքներով։ Այս բոլոր աղետների լուծումը հստակ է։ Պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, պետք է հրադադար հաստատվի և ամրապնդվի՝ հետագա արյունահեղությունը կանխելու համար, պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակվեն բոլոր պահվող անձինք և գերիները՝ միաժամանակ ապահովելով հումանիտար օգնության անխոչընդոտ հոսքը։ Ամենակարևորը՝ «երկու պետություն» լուծման սկզբունքի հիման վրա բանակցությունները պետք է դիտարկվեն որպես Միջին Արևելքում երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու միակ և կենսունակ ուղին։

Թույլ տվեք խոսքս ավարտել՝ կրկին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային և Սաուդյան Արաբիային՝ այս կարևոր համաժողովը համանախագահելու համար և, որպես տարածաշրջանային զարգացումներում կարևոր ներգրավվածություն ունեցող երկիր, վերահաստատելով մեր ամուր աջակցությունը Մերձավոր Արևելքում տևական խաղաղության և բարօրության հաստատմանը:

Շնորհակալություն»: