Թրամփը հայտարարել է Հնդկաստանի նկատմամբ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին, այդ թվում՝ ռուսական էներգակիրների գնման համար

Լուրեր

24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն օգոստոսի 1-ից Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար կսահմանի 25% մաքսատուրք, գրում է Reuters-ը։

Նա ասել է, որ Հնդկաստանը նույնպես, որն ունի աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսությունը, օգոստոսի 1-ին կբախվի չճշտված պատժի, սակայն չի մանրամասնել, թե որքան կամ ինչի համար է այն նախատեսված։

«Չնայած Հնդկաստանը մեր բարեկամն է, մենք տարիների ընթացքում համեմատաբար քիչ գործարքներ ենք կնքել նրանց հետ, քանի որ նրանց մաքսատուրքերը չափազանց բարձր են՝ աշխարհում ամենաբարձրերից, և նրանք ունեն ամենադաժան ոչ դրամական առևտրային արգելքները ցանկացած երկրի համեմատ։ Նրանք միշտ իրենց ռազմական տեխնիկայի մեծ մասը գնել են Ռուսաստանից, նաև Ռուսաստանի ամենամեծ էներգետիկ գնորդն են՝ Չինաստանի հետ միասին, այն ժամանակ, երբ բոլորը ցանկանում են, որ Ռուսաստանը դադարեցնի սպանություններն Ուկրաինայում։ Ամեն ինչ լավ չէ»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Հնդկաստանի առևտրի նախարարությունը, որը գլխավորում է Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունները, անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Թրամփի որոշումը խաթարում է երկու երկրների միջև սահմանափակ առևտրային համաձայնագրի հույսերը, որոնք բանակցությունների փուլում էին մի քանի ամիս։ ԱՄՆ-ի և Հնդկաստանի առևտրային բանակցողները մի քանի փուլով քննարկումներ են անցկացրել՝ վիճելի հարցերը լուծելու համար, մասնավորապես, ամերիկյան գյուղատնտեսական և կաթնամթերքի շուկա մուտք գործելու վերաբերյալ։

Նոր սակագները, ինչպես սպասվում է, կազդեն Հնդկաստանից ԱՄՆ ապրանքների արտահանման վրա, ներառյալ աշխատատար ապրանքները, ինչպիսիք են հագուստը, դեղագործական արտադրանքը, թանկարժեք քարերը և ոսկերչական իրերը, ինչպես նաև նավթաքիմիական արտադրանքը։

ԱՄՆ-ը ներկայում Հնդկաստանի հետ ունի 45,7 միլիարդ դոլարի առևտրային դեֆիցիտ։ Հնդկաստանն այժմ միանում է այն երկրների աճող ցանկին, որոնք բախվում են ավելի բարձր մաքսատուրքերի Թրամփի «Ազատագրման օրվա» առևտրային քաղաքականության պատճառով, որը նպատակ ունի վերաձևավորել ԱՄՆ առևտրային հարաբերությունները՝ պահանջելով ավելի մեծ փոխադարձություն։

Սպիտակ տունը նախկինում զգուշացրել էր Հնդկաստանին կիրառվող բարձր միջին մաքսատուրքերի մասին՝ գրեթե 39% գյուղատնտեսական արտադրանքի համար, որի դրույքաչափերը բարձրանում են մինչև 45% բուսական յուղերի և մոտ 50%՝ խնձորի և եգիպտացորենի համար։

Սա տեղի է ունենում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Դոնալդ Թրամփի կողմից նախկինում ստանձնած պարտավորությունների ֆոնին՝ մինչև 2025 թվականի աշունը կնքել առաջին փուլի առևտրային համաձայնագիրը և մինչև 2030 թվականը երկկողմ առևտուրը հասցնել 500 միլիարդ դոլարի՝ 2024 թվականի 191 միլիարդ դոլարի համեմատ։

ԱՄՆ-ից Հնդկաստան արտահանվող արդյունաբերական արտադրանքը, որի արժեքը 2024 թվականին կազմել է մոտ 42 միլիարդ դոլար, ինչպես նաև էներգակիրների արտահանումը, ինչպիսիք են հեղուկ բնական գազը, հում նավթը և ածուխը, նույնպես կարող են ենթարկվել հակադարձ գործողությունների, եթե Հնդկաստանը որոշի համապատասխանաբար պատասխանել։

Հնդկաստանի պաշտոնյաները նախկինում նշել են, որ ԱՄՆ-ին դիտարկում են որպես հիմնական ռազմավարական գործընկեր, մասնավորապես, Չինաստանին հակակշռելու հարցում։ Սակայն նրանք ընդգծել են գյուղատնտեսության, տվյալների կառավարման և պետական սուբսիդիաների վերաբերյալ քաղաքականության տարածությունը պահպանելու անհրաժեշտությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի