9-ամյա երեխան հայտնաբերվել է Արեգունի թաղամասի մոտակայքում
Հուլիսի 29-ին, ժամը 20։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արեգունի թաղամասից 9 տարեկան տղան գնացել է դեպի Քարահունջի անտառային հատված և չի վերադարձել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Արեգունի թաղամասի մոտակայքում անվնաս հայտնաբերել են երեխային»,- գրված է հաղորդագրության մեջ։