ՔԿ նախագահը և Իտալիայի դեսպանը պայմանավորվել են փորձի փոխանակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ

Լուրեր

12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Ողջունելով դեսպանին՝ Արթուր Պողոսյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ կողմերի միջև համագործակցության շարունակականության ապահովման ուղղությամբ դրսևորած պատրաստակամության համար:

Հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է իրավական փոխօգնության շրջանակներում Քննչական կոմիտեի կողմից Իտալիայի իրավապահ մարմիններին ուղարկված փոխօգնության խնդրանքներին, քրեական վարույթներով ցուցաբերվող իրավական օգնությանը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ մի շարք դեպքերով իրավական փոխօգնության շրջանակներում ստացված հարցումներն էական նշանակություն են ունեցել հանրային հնչեղություն ստացած քրեական վարույթների ընթացքը լուծելու համար:

Կողմերը քննարկել են փորձաքննությունների և տեխնոլոգիական միջոցների կիրառման ոլորտում փորձի փոխանակման, քննիչների համատեղ մասնագիտական վերապատրաստումների, փոխայցելությունների հնարավորությունները:

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադարձ կապերն առավել ընդլայնելու, սերտ համագործակցություն ապահովելու և փորձի փոխանակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: