Մոսկվան պնդում է, թե ԱՄՆ-ի և Բրիտանիայի ներկայացուցիչները, իբր, քննարկել են Զելենսկիին փոխարինողի հարցը

Լուրեր

06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները վերջերս Ալպերում հանդիպում են կազմակերպել՝ Ուկրաինայի ղեկավարին փոխարինելու հեռանկարները քննարկելու համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, գրում է ՌԲԿ-ն։

Նշվում է, թե հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի ներկայիս դեսպան Վալերի Զալուժնին, Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։

Գերատեսչության տվյալներով՝ ամերիկացիներն ու բրիտանացիները, իբր, հայտնել են Զալուժնիին պետության ղեկավարի պաշտոնում առաջադրելու իրենց որոշման մասին։ Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ «հարցը վաղուց է հասունացել»։

Նշվում է, թե Զելենսկիին Ուկրաինայի նախագահի պաշտոնում փոխարինելը դարձել է Կիևի և Արևմուտքի հարաբերությունները «վերագործարկելու» հիմնական պայմանը։

«Ալպերում ձեռք բերված համաձայնությունը լույս է սփռում վերջերս տեղի ունեցած սկանդալային փորձի՝ <…> սահմանափակելու տեղական կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների լիազորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում օրերս բողոքի ցույցեր էին տեղի ունեցել Գերագույն Ռադայի կողմից ընդունված օրենքի դեմ, որը զգալիորեն սահմանափակում է Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոյի (НАБУ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության (САП) անկախությունը։ Զելենսկին օրենքը ստորագրել էր նախորդ շաբաթ։

ՌԴ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ չեն ճանաչում Վլադիմիր Զելենսկիին որպես լեգիտիմ նախագահ։ Այս տարվա փետրվարին Ուկրաինայի Ռադան ընդունել էր Զելենսկիի լեգիտիմությունը հաստատող և պատերազմից հետո ընտրություններ անցկացնելու մասին բանաձև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի