Ուկրաինայում բողոքի ցույցերի ֆոնին Զելենսկին հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ նոր օրինագիծ է ներկայացրել

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում երրորդ օրն է՝ շարունակվում են բողոքի ցույցերը Գերագույն ռադայի կողմից ընդունված օրենքի դեմ, որը զգալիորեն սահմանափակում է Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոյի (НАБУ) և Մասնագիտացված  հակակոռուպցիոն դատախազության (САП) անկախությունը, հաղորդում է DW-ի թղթակիցը։

Բողոքի ցույցերը շարունակվում են՝ չնայած այն հանգամանքին, որ Գերագույն Ռադայում գրանցվել է երկու օրինագիծ, որոնք նախատեսված են կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախությունը վերականգնելու համար: Դրանցից մեկը ներկայացրել է պատգամավորների խումբը, երկրորդը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

DW-ի փոխանցմամբ՝ ցուցարարները երգել են Ուկրաինայի հիմնը և վանկարկել «Փառք Ուկրաինայի զինված ուժերին», «Իշխանությունը միլիոններին, ոչ թե միլիոնատերերին» կարգախոսներ։

«Ուկրաինացի ուսանողները ազատության համար» հասարակական կազմակերպության նախագահ Նիկոլայ Բեսկրովնին DW-ի հետ զրույցում գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ երկու նոր օրինագծերը վերականգնում են հակակոռուպցիոն մարմինների աշխատանքի հիմնական սկզբունքները։

«Մենք չենք պաշտպանում պետական հեղաշրջումը։ Մենք չենք պաշտպանում Ուկրաինայի փլուզումը և նրա պարտությունը Ռուսաստանի հետ պատերազմում։ Մենք պաշտպանում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախությունը պահպանելը և հաղթանակի համար աշխատանքը շարունակելը»,- ասել է ակտիվիստը։

Հուլիսի 22-ին Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ հաստատել էր օրենքի փոփոխությունները, որոնք զգալիորեն սահմանափակում են Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված դատախազության անկախությունը, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին նույն օրը ստորագրել էր օրենքը: Այնուհետև Կիևում, Օդեսայում, Լվովում և այլ քաղաքներում սկսվել էին ցույցեր՝ պահանջելով վետո դնել օրենքի վրա և չզրկել կառույցներին իրենց անկախությունից:

Հուլիսի 24-ին Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել Ուկրաինայի երկու հակակոռուպցիոն գործակալությունների անկախությունը վերականգնող օրինագիծ: НАБУ-ն ողջունել է Զելենսկիի նախաձեռնությունը։

Եվրահանձնաժողովը նույնպես ողջունել է Կիևի մտադրությունը՝ շտկելու ընդունված օրենքի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն Բրյուսելն առայժմ ուղղակի հրահանգներ չի տա Ուկրաինայի իշխանություններին՝ ակնկալելով, որ նրանք մանրամասն բացատրություններ կտան, թե ինչպես են մտադիր շտկել իրավիճակը, որը սպառնում է խաթարել հակակոռուպցիոն բարեփոխումը, հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին հայտնել է, որ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատանքի մասին նոր օրինագծի համաձայն՝ այս մարմինը չի ենթարկվի Գլխավոր դատախազությանը։

«Մարդիկ փոփոխություններ խնդրեցին։ Մենք արձագանքեցինք։ Եթե օրենսդիրների կողմից ուրվագծված որոշ փոփոխությունների պատճառով կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախությունը կորցնելու վտանգ կա, ապա այդ ռիսկերը պետք է վերացվեն։ Շատ կարևոր է, որ հասարակությունը խոսում է։ Ես հարգում եմ հասարակության կարծիքը։ Եվ կարծում եմ, որ բացարձակապես նորմալ է արձագանքել, երբ մարդիկ ինչ-որ բան չեն ուզում, երբ դա մարդկանց դուր չի գալիս։ Մարդիկ ասել են՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի համաձայն։ Ինձ համար շատ կարևոր էր, որ մենք լսեցինք և համարժեք արձագանքեցինք»,- լրագրողներին ասել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի