ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահը քննարկել են երեխայի իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները

Լուրեր

05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից՝ նշելով, որ քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են ոլորտում առկա մի շարք հիմնարար և հրատապ խնդիրների։

«Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում՝ չնայած ոլորտում առկա մարտահրավերներին:

Քննարկվել են երեխայի իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները, ընդգծվել է դրանք հաղթահարելու համար երեխաների հետ աշխատող մասնագետների կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը։

Իր խոսքում Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումն ու գործընկերության խորացումը։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցության մի շարք առանցքային ուղղություններ։

Իր հերթին Ֆիլիպ Ջաֆֆեն բարձր է գնահատել երեխայի իրավունքների ոլորտում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը՝ ընդգծելով շարունակական գործընկերային համագործակցության և համատեղ ջանքերի խորացման պատրաստակամությունը։

Հանդիպումից հետո տեղի է ունեցել քննարկում ՄԻՊ աշխատակազմի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներկայիս և նախկին անդամների մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են ոլորտում առկա մի շարք հիմնարար և հրատապ խնդիրների՝ այդ թվում՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի արդյունավետ կիրառման խոչընդոտներին, երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության պակասին, ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությանը, կրթության իրավունքի իրացման սահմանափակումներին, հավասար հնարավորությունների ապահովման հարցերին, ինչպես նաև բուլինգի և խտրականության դրսևորումներին։

Հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու առաջարկությունները՝ կարևորելով ոլորտում համակարգված բարեփոխումների անհրաժեշտությունն ու համագործակցության շարունակականության ապահովումը»,- ասված է հաղորդագրությունում։