«Աէրոֆլոտ»-ը հայտարարել է, որ վերադարձել է իր բնականոն չվերթներին

Լուրեր

06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
Բոլորը

«Աէրոֆլոտը» հուլիսի 29-ին ժամը 10։00-ից իր թռիչքային ծրագիրն իրականացնում է ըստ ժամանակացույցի։ Այս մասին հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը, փոխանցում է Meduza-ն։

Ավիափոխադրողը նշել է, որ հուլիսի 29-ին կիրականացվի Մոսկվայից և հետադարձ ուղղությամբ 216  երկկողմ չվերթ՝ սկզբնական ժամանակացույցով նախատեսված 233 չվերթի փոխարեն։ «Մինչև ժամը 10:00-ն ընկերությունը իրականացրել է նպատակային չվերթների չեղարկումներ, որից հետո «Աէրոֆլոտի» սեփական թռիչքային ծրագիրը կայունացել է», – ասվում է հայտարարության մեջ։

Նախորդ օրը, ըստ ավիաընկերության, իրականացվել է նախատեսված ամենօրյա թռիչքային ծրագրի մոտ 80%-ը։ Չեղարկումները հիմնականում վերաբերել են Մոսկվայից և հակառակ ուղղությամբ չվերթներին։

Բացի այդ, «Աէրոֆլոտը» հայտնել է, որ ուղևորներին տեղեկացնելու կոնտակտային կենտրոնը «զգալիորեն ուժեղացվել է»։ Ավիաընկերությունը հավելել է, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում իրավիճակը հանգիստ է։

Ինտերֆաքսը հաշվարկել է, որ հուլիսի 29-ին «Աէրոֆլոտը» չեղարկել է «Շերեմետևոյից» 22 և դեպի Մոսկվա 31 չվերթ։ Սրանք «Աէրոֆլոտի» սեփական չվերթներն են և համատեղ չվերթները դուստր «Ռոսիա» ավիաընկերության հետ։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի առավոտյան «Աէրոֆլոտը» հայտնել էր  իր տեղեկատվական համակարգերի խափանման և չվերթների հետաձգման ու չեղարկման մասին: Silent Crow հաքերային խումբը ստանձնել է ավիաընկերության սերվերների վրա հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով բելառուսական «Կիբերպարտիզանների» հետ համագործակցությամբ լայնածավալ գործողության մասին։

Արդյունքում չեղարկվել էին տասնյակ չվերթներ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում կոլապս էր սկսվել, իսկ «Աէրոֆլոտը», փորձագետների կարծիքով, մեկ օրում կորցրել է առնվազն 250 միլիոն ռուբլի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի