Թուրքիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները

Լուրեր

06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Բոլորը

Թուրքիայի  ողջ տարածքում ջերմաստիճանը գերազանցում է սեզոնային նորման։ TRT Haber-ի հաղորդմամբ՝ 56 նահանգներում ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանն ըստ Ցելսիուսի սանդղակի։ Թուրքիայի պետական օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ երկրի տարածքում ջերմաստիճանը նորմայից բարձր է 6-ից 12 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանը նախօրեին գրանցվել է Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում՝ հասնելով 48.7 աստիճանի։

Զուգահեռ տարբեր շրջաններում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները։ Բուրսայում հրդեհը շարունակվում է արդեն չորրորդ օրը։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հուլիսի 26-ին Բուրսայի Օրհանելի շրջանի Յաքուփլար թաղամասի անտառածածկ տարածքում բռնկված և Հարմանջըք շրջան տարածվող հրդեհի դեմ պայքարը շարունակում են իրականացնել Անտառտնտեսության տարածաշրջանային վարչությունը և հրշեջները։ Երեք մարդ զոհվել է, երբ հրդեհաշիջման համար ջուր տեղափոխող մեքենան շրջվել է։

Չաքմաք և Չամօղլու թաղամասերի միջև ընկած անտառածածկ տարածքում կրակի դեմ պայքարին միացել են ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Մի շարք գյուղական բնակավայրերի բնակիչներ տարհանվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի