Թուրքական Բուրսայում երրորդ օրն է՝ անտառային հրդեհներ են մոլեգնում․ ավելի քան 3500 մարդ է տարհանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները։ Դրանք սպառնում են երկրի չորրորդ խոշորագույն քաղաքին՝  Բուրսային՝ ստիպելով ավելի քան 3500 մարդու լքել իրենց տները։ Բուրսայում անտառային հրդեհները մոլեգնում են արդեն երրորդ օրը։

TRT Haber-ի հաղորդմամբ՝ քաղաքի Օրհանելի շրջանի Յաքուփլար թաղամասի անտառածածկ տարածքում երեկ բռնկված և Հարմանջըքի ուղղությամբ շարժվող հրդեհը մարվում է անտառտնտեսության տարածաշրջանային վարչության և հրշեջների կողմից։ Բուրսայի երկինքը ծածկվել է խիտ ծխով։

Հուլիսի 26-ին Բուրսայի Օրհանելի և Հարմանջըք շրջանների միջև բռնկված և քամու ազդեցության հետևանքով տարածվող հրդեհի պատճառով, որպես նախազգուշական միջոց, տարհանվել են Հարմանջըք շրջանի Դութլուջա, Իլիչակսու, Չամօղլու, Չաթալսյողյութ և Չաքմաք գյուղական թաղամասերը, Օրհանելի շրջանի Յաքուփլար թաղամասը և Բյույուքորհանի Գեդիկլեր թաղամասը, հրդեհի հետ կապված մեկ կասկածյալ ձերբակալվել է։

Բուրսայի նահանգապետարանի հայտարարության համաձայն՝ Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել քաղաքում անտառային հրդեհների մասին հաղորդագրությունների հիման վրա։

«Հետաքննության շրջանակում ձերբակալվել է մի անձ, որը նախկինում ենթարկվել էր քրեական հետապնդման FETÖ-ի (կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժում) հետ կապերի պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտնի է դարձել, որ ձերբակալված Ու.Ա.-ն 2021 թվականին ազատվել է կրտսեր սպայի պաշտոնից, իսկ դրանից առաջ նա որոշ ժամանակ աշխատել է բենզալցակայանում։

Հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքում բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարում են օդից և ցամաքից՝ 11 ինքնաթիռով, 971 ցամաքային տրանսպորտային միջոցով և 2684 անձնակազմով։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախօրեին երեք մարդ է զոհվել Բուրսայում անտառային հրդեհների գոտի տանող ջրցան մեքենայի վթարի հետևանքով։ Մասնավոր ընկերությանը պատկանող ջրցան մեքենան շրջվել է Դուդաքլը թաղամասի մոտակայքում՝ հրշեջ խմբերին ջուր հասցնելիս։ Վարորդը տեղում մահացել է։ Մեքենայում գտնվող ևս երկու մարդ ծանր վնասվածքներ է ստացել և ավելի ուշ մահացել հիվանդանոցում։

Անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին կիրակի ուշ երեկոյան լրագրողներին հայտնել է, որ Բուրսայից հյուսիս-արևելք գտնվող գյուղերից անվտանգ տարհանվել է 3515 մարդ, ավելի քան 1900 հրշեջ շարունակում է պայքարել կրակի դեմ:

Հավելենք, որ Թուրքիայում այլ շրջաններում նույնպես անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի