Թբիլիսիում բողոքի ցույց է անցկացվել աշխարհի առաջնությանը ռուս սուսերամարտիկների մասնակցության դեմ

Լուրեր

28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիում Նոր սպորտային պալատի մոտ բողոքի ակցիա է անցկացվել՝ «17 ռուս զինվորներ Անցուխելիձեի հայրենիքում» կարգախոսով։ Բողոքի ակցիան անցկացվել է սուսերամարտի աշխարհի առաջնությանը զուգահեռ, որին մասնակցել են ռուս զինծառայողներ։

«Այսօր վրացի ոստիկանը կանգնած է մեր և ռուս զինվորականների միջև՝ պաշտպանելով նրանց մեր փոխարեն»,- ասել է  ցուցարարներից մեկը։

Ցուցարարները եղել են «Սպորտը քաղաքականությունից վե՞ր է։ Ասա դա մահացածներին», «Ռուսները չեն կարող հաղթել Անցուխելիձեի երկրում» և այլ գրությամբ պաստառներով։

Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատանը կից ռուսական շահերի բաժինն արձագանքել է բողոքի ցույցերին՝ դրանք անվանելով «ևս մեկ ռուսատյաց հարձակում» «քաղաքականապես ներգրավված անձանց հայտնի խմբի» կողմից չեզոք կարգավիճակով մրցող ռուս մարզիկների դեմ, որի նպատակն է օգտագործել հակառուսական տրամադրությունները՝ «ռադիկալ ուժերի կողմնակիցներին մոբիլիզացնելու և Թբիլիսիի՝ որպես կազմակերպիչ կողմի հեղինակությունը խաթարելու համար»։

Հայտարարության մեջ ակնկալվում է, որ Վրաստանի «իրավասու մարմինները» կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ արդար և ոչ քաղաքականացված մրցումների անցկացման պայմաններ ապահովելու համար։

Թբիլիսիում բողոքի ակցիայի վերաբերյալ դժգոհություն է հայտնել նաև Պետդումայի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Սվիշչևը՝ պահանջելով, որ Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (FIE) արձագանքի Վրաստանում տեղի ունեցածին։

«Նույնիսկ եթե մենք մասնակցում ենք չեզոք կարգավիճակով, սա հիմք չի տալիս նրանց վիրավորել մեր ազգային խորհրդանիշները։ Եթե դուք թույլ եք տվել մեր մարզիկներին մասնակցել չեզոք կարգավիճակով, բարի եղեք ապահովել նրանց անվտանգությունը։ Դրանք Վրաստանի օրենքներ են, և մենք դրանք չենք քննարկի, չնայած մրցումները հյուրընկալող երկիրը պատասխանատվություն է կրում վիզային աջակցության և պատվիրակությունների անվտանգության համար»,- հայտարարել է նա՝ նշելով, որ վրացի իրավապահ մարմինների աշխատակիցները «բավականին կոշտ դիրքորոշում» են ընդունել այս գործողությունները կանխելու համար, բայց «նրանք կարող էին ավելի խիստ լինել խախտողների հետ»։

Վրաստանն առաջին անգամ է հյուրընկալել սուսերամարտի աշխարհի առաջնությունը։ Ռուս սուսերամարտիկներին թույլատրվել է մասնակցել աշխարհի առաջնությանը խմբի կազմում։ Ռուսաստանի պատվիրակության կազմում են 24 մարզիկներ, որոնցից մի քանիսը զինվորական կոչումներ ունեն։

Ցուցարարների խոսքով՝ նրանցից 17-ը զինծառայողներ են։ Թբիլիսի ժամանած ռուս սուսերամարտիկներից մեկը ներկայացնում է Բանակի կենտրոնական մարզական ակումբը (ԲԿՄԱ), որը ենթարկվում է ՌԴ ՊՆ-ին և գտնվում է Ուկրաինայի կառավարության պատժամիջոցների տակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի