«Զանգեզուրի միջանցքի» նպատակը ՆԱՏՕ-ի համար հարթակ ապահովելն է․ թուրք պանթուրքիստներն ընդունում են դա․ Խամենեիի խորհրդական

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ արևմտյան երկրները, օգտագործելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը և այլ նախաձեռնություններ, փորձում են խաթարել Իրանի ազգային միասնությունը, գրում է Tasnim գործակալությունը։

«Վերջին տարիներին տարածաշրջանի որոշ երկրներ փորձել են Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի ու Արդեբիլի ժողովուրդների բնիկ և իսլամական կառուցվածքն անապահով դարձնել այնպիսի պատրվակներով, ինչպիսին է Հայաստանում «տնտեսական միջանցք» ստեղծելը, սակայն այս ծրագրերի հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի ազդեցության համար հարթակ ապահովելն է Հարավային Կովկասում, Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Թուրքեստանում։ Սցենար, որը որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ և թուրք պանթուրքիստներ նույնպես բացահայտորեն ընդունել են»,- ասել է նա։

Վելայաթին նշել է, թե այս ծրագիրը, որը Բայդենի վարչակազմի օրոք առաջարկվել էր որպես «Ուկրաինայի այլընտրանք», նպատակ ունի Իրանի հյուսիսում կառուցել ռազմական պատ, որը բաղկացած կլինի ՆԱՏՕ-ի ուժերից՝ միաժամանակ հարավից Ռուսաստանը և հյուսիսից Իրանը շրջապատելու համար։

«Իրանը բացահայտորեն դեմ է արտահայտվել այս նախագծին և հստակ ուղերձ է հղել իր թշնամիներին՝ Ադրբեջանի Հանրապետության սահմաններին ռազմական ուժեր տեղակայելով և լայնածավալ զորավարժություններ անցկացնելով։ Զորավարժություններն անցկացվել են նահատակ գեներալ Բաղերիի հիշատակին և ապացույցն են այն բանի, որ «կանխարգելումը» շատ ավելի արդյունավետ է, քան «բուժումը»»,- ասել է Վելայաթին՝հավելելելով

Հիշեցնենք՝ այսօր ճեպազրույցում Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին՝ տրանսպորտային ուղիների ընդլայնման պատրվակով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի