Տրանսպորտային ուղիների ընդլայնումը չպետք է փոխի տարածաշրջանի ճանաչված սահմանները․ Իրանի ԱԳՆ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին՝ տրանսպորտային ուղիների ընդլայնման պատրվակով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։

IRNA լրտվական գործակալության հարցին, որ անցած շաբաթվա ընթացքում հակասական հաղորդագրություններ և հայտարարություններ են հրապարակվել Հարավային Կովկասի տարածաշրջանի և որոշ տարանցիկ երթուղիների վերաբերյալ, ինչպես նաև Իրանի դիրքորոշման փոփոխության վերաբերյալ ենթադրություններ տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների վերաբերյալ, որքանո՞վ են դրանք հավաստի և արդյո՞ք Իրանի պաշտոնական դիրքորոշման մեջ որևէ հիմնարար փոփոխություն եղել է, Բաղային, մասնավորապես, պատասխանել է․ «Մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել։ Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացումների մեջ կա երկու հարց։ Առաջինը վերաբերում է խաղաղությանը և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև վեճերի խաղաղ կարգավորմանը։ Այս առումով մենք միշտ ընդգծել ենք այս գործընթացի արագացման և համաձայնագրի ստորագրման մեջ այն պարզաբանելու անհրաժեշտությունը, և մենք կարծում ենք, որ դա օգտակար է և կարող է հանգեցնել տարածաշրջանում կայունության ձևավորմանը։ Մենք կոչ ենք արել Հայաստանին՝ լրջորեն զբաղվել այս հարցով»։

Նա նշել է, որ տարանցիկ երթուղիների հարցի վերաբերյալ միշտ աջակցել են դրանց զարգացմանը և կարծում են, որ այս հարցը կարևոր է երկրների տնտեսական զարգացմանը նպաստելու և տնտեսական համագործակցության ընդլայնման առումով։

«Մենք միշտ ընդգծել ենք, որ տրանսպորտային ուղիների ընդլայնումը ոչ մի կերպ չպետք է հակասի պետությունների ազգային ինքնիշխանությանը և նրանց տարածքային ամբողջականությանը, և չպետք է փոփոխություններ առաջացնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության կամ ճանաչված սահմանների մեջ»,- հայտարարել է Բաղային։

Ըստ իրանցից պաշտոնյայի՝ վերջին օրերին բարձրացված մեկ այլ հարց է տարածաշրջանային զարգացումներին արտատարածաշրջանային խաղացողների միջամտության խնդիրը։

«Մենք հստակորեն հայտարարել ենք, որ այս հարցը չի բխում տարածաշրջանային անվտանգության և զարգացման շահերից, և մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի Հանրապետությանը վերաբերող գործընթացներին որոշ արտատարածաշրջանային կողմերի մասնակցության մասին լուրերը հերքվել են տարբեր կողմերի կողմից։ Հետևաբար, մենք ուշադիր հետևում ենք այս հարցին, քանի որ այն կապված է նաև մեր երկրի շահերի հետ»,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի