Հիասթափված եմ Պուտինից․ Թրամփը հայտնել է Պուտինին տրված 50-օրյա ժամկետը կրճատելու մասին

Լուրեր

05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կրճատելու է Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տրված 50-օրյա ժամկետը, գրում է The Telegraph-ը։

ԱՄՆ նախագահը սպառնացել էր «շատ խիստ» մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերների նկատմամբ, եթե Պուտինը չհամաձայնվի հրադադարի մինչև սեպտեմբերի 5-ը։

«Ես հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Մենք կարծում էինք, որ այդ հարցը բազմիցս կարգավորել ենք, իսկ հետո նախագահ Պուտինը դուրս է գալիս և սկսում է հրթիռներ արձակել Կիևի նման որևէ քաղաքի վրա և սպանում բազմաթիվ մարդկանց ծերանոցում կամ այլուր։ Ես նրան տված 50 օրը կրճատելու եմ, քանի որ կարծում եմ՝ արդեն գիտեմ, թե ինչ է լինելու»,- ասել է Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումից առաջ։

Թրամփը սպառնացել էր այս ամսվա սկզբին 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ։ Նա հայտարարությունն արել էր այն բանից հետո, երբ բացահայտել է, որ ՆԱՏՕ-ի միջոցով Ուկրաինային միլիարդավոր դոլարների զենք է վաճառելու։

Հուլիսի 23-ին Ստամբուլում տեղի ունեցավ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը, որն առաջին նմանատիպ հանդիպումն էր ավելի քան մեկ ամսվա ընթացքում։

Այնուամենայնիվ, ինչպես նախորդ երկու հանդիպումները, բանակցությունները գործնականում ոչ մի արդյունք չեն տվել՝ բացի գերիների փոխանակման և մահացածների մարմինների հայրենադարձման վերաբերյալ համաձայնությունից։

Կրեմլը բացառել է Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, բայց հայտարարել, որ Ռուսաստանի նախագահը կարող է հանդիպել Թրամփի հետ Պեկինում սեպտեմբերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի