Փրկված արջեր, անտառների վերականգնում և համաշխարհային ճանաչում ՀՀ-ի համար․ այսօր բնության պահպանության միջազգային օրն է 

Լուրեր

06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
Բոլորը

Բնության պահպանության համաշխարհային օրվա առթիվ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփում է 2024-2025թթ․ իր նշանակալի ձեռքբերումները՝ կենսաբազմազանության պահպանության, անտառների վերականգնման, վայրի կենդանիների փրկության, համայնքային զարգացման և միջազգային համագործակցության ոլորտներում՝ հանուն Հայաստանի բնական ժառանգության և կայուն ապագայի։ Հուլիսի 28-ին նշվող Բնության պահպանության համաշխարհային օրը 2025թ․-ին շեշտում է բնական ռեսուրսների, կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման հավաքական պատասխանատվությունը՝ հանուն կայուն ապագայի և գալիք սերունդների բարեկեցության։ Այն խթանում է բնապահպանական կայուն կենսակերպի գաղափարները ողջ աշխարհում։

«2025 թվականը FPWC-ի համար բնության պահպանության ճակատներում աճի և ձեռքբերումների տարի էր։ Այսօր, նշելով Բնության պահպանության օրը, մենք գնահատում ենք մեր թիմի, գործընկերների ու համայնքների համատեղ ջանքերը։ Հավատում ենք, որ միայն համակողմանի մոտեցմամբ՝ կենսաբազմազանության պահպանությամբ, կայուն զարգացմամբ և միջազգային համագործակցությամբ, կարող ենք կերտել կայուն ապագա մեր բնության և գալիք սերունդների համար»,- նշեց FPWC-ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Կենսաբազմազանության պահպանություն և հետազոտություններ

2025թ․-ին FPWC-ն շարունակել է Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությունը։ RENATE II ծրագրով իրականացվել է վտանգված եգիպտական անգղի մոնիթորինգ Եղեգիսի հովտում՝ հակազդելով թվաքանակի անկմանը։ Հատկանշական է Արմաշում Բտիկաթև կիվիվի առաջին բնադրման գրանցումը, ինչը վկայում է բնակավայրերի պահպանության արդյունավետության մասին։

Անտառների պաշտպանություն, վերականգնում և կլիմայական կայունություն

FPWC-ն շարունակում է Հայաստանի անտառների պաշտպանությունն ու վերականգնումը, հատկապես կլիմայական փոփոխությունների պայմաններում։ ԱՄՆ Անտառային ծառայության հետ կազմակերպվել են հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման վերապատրաստումներ՝ բարձրացնելով պետական մարմինների կարողությունները։ Հիմնադրամը մասնակցում է FORACCA 10-ամյա ծրագրին՝ SDC-ի աջակցությամբ։ Իրականացվել են մասշտաբային անտառվերականգնման աշխատանքներ Վայոց ձորում և Արարատի մարզում, տնկվել տասնյակ հազարավոր ծառեր։ Մինչև 2025թ․-ի ավարտը նախատեսվում է տնկել 200,000 ծառ։ SMS արշավի շնորհիվ այս աշուն կտնկվի 1035 վայրի պտղատու ծառ։ FPWC-ն ակտիվորեն մասնակցել է Հայաստանի Անտառների դաշինքի քննարկումներին։

Վայրի կենդանիների փրկություն և բարեկեցություն

2025թ․-ին FPWC-ն իրականացրել է մի շարք հաջողված առաքելություններ։ Երկու արտակարգ առաքելությամբ փրկվել են լքված արջի ձագեր, որոնք բուժվում և վերականգնվում են WRC-ում՝ IAR-ի հետ համատեղ։ Ձագերից 3-ն արդեն վերադարձվել են բնություն։ Ընդհանուր առմամբ, 6 արջ փրկվել է գերությունից և գտնվում է Կենտրոնում, որտեղ բրիտանացի անասնաբույժների հետ իրականացվել են բարդ վիրահատություններ։ Կենտրոնում քննարկվել է գերության մեջ գտնվող վայրի կենդանիների շահագործման դադարեցման հարցը։

Համայնքային զարգացում և մարդ-վայրի բնություն կոնֆլիկտների մեղմում

Կլիմայական փոփոխությունների պայմաններում FPWC-ի հիմնական ուղղություններից է մարդ-վայրի բնություն կոնֆլիկտների մեղմումը։ Darwin Initiative-ի աջակցությամբ Եղեգիսի համայնքում անցկացվել են մեղվապահության դասընթացներ։ 30 սկսնակ մեղվապահների տրամադրվել է սարքավորումներ՝ խթանելով կայուն գյուղատնտեսությունը և բարելավելով բնակչության կենսապայմանները։

Միջազգային համագործակցություն և COP17 հեռանկարներ

FPWC-ն ակտիվորեն ներգրավված է միջազգային համագործակցության մեջ՝ ամրապնդելով Հայաստանի բնապահպանական դիրքերը։ Մասնակցել է IUCN ICENCA և BirdLife Restoration Working Group-ի հանդիպումներին։ Կարևոր էր IUCN-ի բարձրաստիճան պատվիրակության այցը Երևան և հանդիպումները ՀՀ ՇՄՆ նախարարի, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների և FPWC-ի հիմնադիր-տնօրենի մասնակցությամբ։ Քննարկվեցին Հայաստանի IUCN անդամակցության հեռանկարները և 2026թ. Հայաստանում կայանալիք COP17 Կենսաբազմազանության համաժողովի նախապատրաստական աշխատանքները՝ ընդգծելով Հայաստանի դերը գլոբալ օրակարգում։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հիմնադրվել է 2002 թվականին։ Այն Հայաստանում առաջատար բնապահպանական կազմակերպություններից է, որի նպատակներից է կենսաբազմազանության պահպանությունը, էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված աշխատանքների իրականացումը, համայնքների կայուն զարգացումը և այլն։ Հիմնադրամը ստեղխել և կառավարում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որը մասնավոր կերպով պահպանվող տարածք է և յուրահատուկ է իր կառուցվածքով։   Ուրցաձորում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) ապաստարան է տրամադրել ավելի քան 30 գորշ արջերի, որոնք փրկվել են տարբեր անբարենպաստ պայմաններից։

Բնության պահպանության համաշխարհային օրը հիշեցում է մեզ բնական ռեսուրսների պահպանման մեր ընդհանուր պատասխանատվության մասին։ FPWC-ի 2025թ․-ի ձեռքբերումները վկայում են, որ համատեղ և նվիրված աշխատանքով հնարավոր է հասնել զգալի արդյունքների՝ ապահովելով մեր մոլորակի կայունությունն ու կենսաբազմազանությունը գալիք սերունդների համար։