Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները համաձայնել են «անհապաղ և անվերապահ հրադադարի»

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Մալայզիայում հանդիպել են Թաիլանդի և Կամբոջայի վարչապետները՝ Հարավարևելյան Ասիայի երկու երկրների միջև մի քանի օր տևած մահացու սահմանային բախումներից հետո հնարավոր հրադադարի քննարկման համար։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները, գրում է գերմանական DPA գործակալությունը:

Սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը և Թաիլանդի ժամանակավոր վարչապետ Փումտհամ Վեչայաչայը երկուշաբթի կեսօրին ժամանում Մալայզիայի Պուտրաջայա քաղաք, որը երկրի վարչական կենտրոնն է։

Երկու երկրների միջև սահմանային վեճը սրվել է անցյալ հինգշաբթի, երկու կողմերն էլ այդ ժամանակվանից ի վեր հայտնել են ծանր մարտերի ընթացքում զոհերի և վիրավորների մասին։ Տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են բռնության պատճառով։ Բանգկոկի և Պնոմպենի վրա միջազգային ճնշումը մարտերը դադարեցնելու համար մեծանում է, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել երկու վարչապետների հետ՝ հակամարտության դադարեցման ջանքերի շրջանակում։

Այսօրվա բանակցություններին նախատեսվում էր նաև Միացյալ Նահանգների, Չինաստանի և Մալայզիայի ներկայացուցիչների մասնակցությունը։

BBC-ի հաղորդմամբ՝ Մալայզիայի առաջնորդ Անվար Իբրահիմը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը և Թաիլանդի ժամանակավոր ղեկավար Փումտհամ Վեչայաչայը «արտահայտել են իրենց դիրքորոշումը և անհապաղ հրադադարի պատրաստակամությունը»։ Անվարը նշել է, որ Թաիլանդը և Կամբոջան կունենան  «անհապաղ և անվերապահ հրադադար», որն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով կեսգիշերից։

«Սա կարևոր առաջին քայլ է դեպի լարվածության թուլացում և խաղաղության ու անվտանգության վերականգնում»,- ասել է նա։

Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը բանակցություններն անվանել է «շատ լավ հանդիպում» և ասել, որ հույս ունի «անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները»։ Նա նշել է, հակամարտության երկու կողմերում էլ 300,000 մարդ տեղահանվել է։

Կամբոջայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Անվարին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Չինաստանի կառավարությանը միջնորդությանը մասնակցելու համար, ինչպես նաև իր թաիլանդցի գործընկեր Փումտհամ Վեչայաչային՝ բանակցություններին «կառուցողական» ներգրավվածության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի