«Աերոֆլոտ»-ը 42 չվերթ է չեղարկել տեղեկատվական համակարգի աշխատանքում խափանման պատճառով

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական «Աերոֆլոտ»-ը հուլիսի 28-ի առավոտյան ավիաընկերությունը հայտնել է իր տեղեկատվական համակարգերի աշխատանքում խափանման մասին, փոխանցում  է Current time-ը:

«Հնարավոր են ծառայությունների ընդհատումներ։ Դրա հետ կապված՝ սպասվում է թռիչքների ժամանակացույցի հարկադիր փոփոխություն, այդ թվում՝ հետաձգման և չեղարկման միջոցով»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։

«Աերոֆլոտ»-ն ուղևորներին խնդրում է հետևել ավիաընկերության չվերթներին օդանավակայանների կայքերում և օդանավակայաններում հայտարարություններին: Ընկերությունը նշել է, որ «մասնագետների թիմն աշխատում է թռիչքային պլանի կատարման ռիսկերը նվազագույնի հասցնելու և ծառայությունների բնականոն գործունեությունն արագ վերականգնելու ուղղությամբ»:

Ավելի ուշ «Աերոֆլոտ»-ը հայտարարել է, որ տեղեկատվական համակարգերի խափանման պատճառով չեղարկել է Մոսկվայից 42 չվերթ։ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում երկար հերթեր են գոյացել։ Ընկերությունը խնդրել է չեղարկված չվերթների ուղևորներին գնալ «Շերեմետևո» օդանավակայանի ուղեբեռի ընդունման գոտի՝ գրանցված ուղեբեռը վերցնելու համար։

«Ուղևորների կուտակումից խուսափելու համար խնդրում ենք լքել «Շերեմետևո» օդանավակայանը»,- ասվում է հայտարարության մեջ։

«Աերոֆլոտ»-ը Ռուսաստանի ամենամեծ ավիացիոն խումբն է, որի մեջ են մտնում «Աերոֆլոտ», «Ռոսիա» և «Պոբեդա» ավիաընկերությունները: Կոմերսանտի տվյալներով՝ 2024 թվականին խմբի ավիաընկերությունները տեղափոխել են ավելի քան 55 միլիոն ուղևորի, իսկ ռուսական շուկայում նրանց բաժինը կազմել է 42.3%: «Աերոֆլոտ» և «Ռոսիա» ավիաընկերությունների երթուղային ցանցը ներառում է 248 կանոնավոր ուղղություն, իսկ «Պոբեդա» ցանցինը՝ 94:

Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանում չվերթները բազմիցս չեղարկվել և տեղափոխվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։ Անօդաչուների հարձակման սպառնալիքը հաճախ հանգեցրել է «Շերեմետևո» և Մոսկվայի մյուս օդանավակայանի գործունեության սահմանափակումների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի