Թեհրանը պնդում է, որ Ադրբեջանը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը դատապարտել է անցյալ ամիս Իրանի դեմ Իսրայելի կողմից իրականացված ագրեսիան։ Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ կիրակի  Հաջիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի արտաքին քաղաքականության հարցերով քարտուղարի տեղակալի հետ։

Նշվում է, որ Իլհամ Ալիևի խորհրդականը դատապարտել է Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներ և գիտնականներ: Նա ցավակցություն է հայտնել զոհերի մահվան կապակցությամբ։

Ըստ հրապարակման՝ երկու կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու փոխադարձ կապերը և արագացնելու նախագահների միջև նախկինում  ձեռք բերված համաձայնագրերը։

Լրտավմիջոցն ընդգծում է, որ Հաջիևի հեռախոսազրույցը հաջորդել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի մեկնաբանություններին, որը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում պնդել էր, թե Իրանը թուլացել է Իսրայելի պատերազմից հետո: Դիքը նաև պնդել է, որ աշխարհը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկասը, այժմ ավելի անվտանգ է դարձել։

Բաքվում Իրանի դեսպանատունը խստորեն դատապարտել է Իսրայելի դեսպանի խոսքերը՝ նշելով, որ իսրայելական ռեժիմն Արևմտյան Ասիայի բոլոր խնդիրների արմատական պատճառն է՝ իր ագրեսիվ գործողությունների և ծավալապաշտական  քաղաքականության պատճառով։

«Իսրայելը համաշխարհային խաղաղության համար ամենամեծ սպառնալիքն է, և այս հանցավոր կազմավորմանը զսպելու համար լուրջ միջազգային գործողությունների բացակայությունը կհանգեցնի անկայունության տարածմանը ամբողջ աշխարհում»,- շաբաթ հայտարարել էր Իրանի դեսպանատան խոսնակ Բեհնամ Մալեքպուրը։

Հավելենք, որ ադրբեջանական կողմը հեռախոսազրույցի մասին դեռևս տեղեկություն չի հաղորդել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի