ՌԴ-ում առաջին անգամ լիովին չեղարկվել է Ռազմածովային նավատորմի շքերթը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ռուսաստանում առաջին անգամ ամբողջությամբ չեղարկվել է Ռազմածովային նավատորմի (ՌԶՆ) օրվա կապակցությամբ ամենամյա շքերթը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կիրակի՝ հուլիսի 27-ին, հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում հանդիսավոր միջոցառումը չանցկացնելու որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, փոխանցում է DW-ն։

«Դա կապված է ընդհանուր իրավիճակի հետ։ Անվտանգության նկատառումներն ամեն ինչից վեր են»,-նշել է Պեսկովը։

Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյստվո՝ Ռազմածովային ուժերի «Հուլիսյան փոթորիկ» օպերատիվ զորավարժություններին հետևելու համար։ Դրանք անցկացվել են հուլիսի 23-ից 27-ը Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ օվկիանոսի, Բալթիկի և Կասպից ծովերի ջրերում։

Զորավարժություններին մասնակցել են ավելի քան 150 նավ և աջակցող նավեր, 120 թռիչքային սարք, այլ ռազմական տեխնիկա, ինչպես նաև ավելի քան 15 հազար զինծառայող։

Կրեմլի փոխանցմամբ՝ զորավարժությունների հիմնական նպատակը նավատորմի ստորաբաժանումների գործողությունների մանրամասն մշակումն է ծովային հարձակումը ետ մղելու պայմաններում։

Ռուսաստանի բոլոր նավատորմերի մասնակցությամբ գլխավոր ռազմածովային շքերթը նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ անցկացվել է հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, 2017 թվականի հուլիսի 30-ին։

2024 թվականին միջոցառումներին ներգրավված էին մոտ 200 նավ ու նավակ, իսկ վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկվել էր Կրոնշտադտի հատվածը։

Ռազմածովային նավատորմի օրը Վլադիվոստոկում այս տարի նույնպես անցել է առանց նավերի պարադի։ Ռուսաստանում այս տոնը նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը։ ՌԶՆ օրվա կապակցությամբ ռազմական նավերի պարադներն անցկացվում են ամեն տարի 1939 թվականից ի վեր՝ բացառությամբ Հայրենական մեծ պատերազմի տարիների (1941–1945)։