Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան հրաձիգների եռյակը` Եվրոպայի առաջնության հաղթող
Վազող թիրախ նորմալ վազք, մեծահասակներ, թիմային պայքարում Գոռ Խաչատրյան / Հովհաննես Մարգարյան / Հայկ Մինասյան եռյակը 1696 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող։ Այս մասին տեղեկացնում է Հրաձգության ֆեդերացիան։
Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է Ֆրանսիայում։