Գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ միջազգային մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիր
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը դարձել է «Biel Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։
Լավագույն եռյակը ունի հետևյալ տեսքը՝
1-ին տեղ՝ Նիկոլաս Թեոդորու (Հունաստան)
2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան (Հայաստան)
3-րդ տեղ՝ Ռինատ Ջումաբաև (Ղազախստան)