Վերին Պտղնի բնակավայրում գազանջատումներ կլինեն
Տնտեսություն
25.07.2025 | 21:14
Վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 29-ին՝ ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Վերին Պտղնի բնակավայրի 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»։