Սարատովում գազի պայթյունի հետևանքով տասը հարկանի շենքի մի մասը փլուզվել է․ զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՌԴ Սարատով քաղաքում Բլինովա փողոցի բնակելի շենքի մուտքում գազի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով շենքի առաջինից մինչև տասներորդ հարկերի մի մասը գրեթե ամբողջությամբ փլուզվել է։ Երեք մարդ զոհվել է, այդ թվում՝ մեկ երեխա, գրում է  Meduza-ն։

Բեկորների ընկնելու հետևանքով վիրավորվել են նաև անցորդները։ Բազմահարկ շենքի բնակիչները տարհանվել են հետագա փլուզման սպառնալիքի պատճառով, փլուզված մուտքի փլատակներում դեռևս մարդիկ կան։ Սարատովի մարզի դատախազությունը հայտնել է, որ հետաքննություն է անցկացնում՝ պատահարն անվանելով «գազաօդային խառնուրդի պայթյուն»։

Պայթյունը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 11:00-ին:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով։

Հաղորդվում է, որ բազմաբնակարան շենքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, կառուցվել է 2009 թվականին՝ խորհրդային  տիպիկ նախագծի համաձայն։ Շենքն ունի հինգ մուտք և 193 բնակարան։ Նշվում է հետագա  փլուզումների վտանգի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի