Օրենքի խախտմամբ գրանցվել է քաղաքացու սեփականության իրավունքը Երևան համայնքին պատկանող՝ շուրջ 175 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. ՀԿԿ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 5-ը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը, նույն ստորաբաժանման 2 այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրենքի խախտմամբ գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը Երևան համայնքին պատկանող՝ շուրջ 175 մլն ՀՀ դրամ՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը, նախապես տեղյակ լինելով, որ Երևան համայնքին պատկանող՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում գտնվող 2963.47 քմ մակերեսով հողամասը «Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին տրամադրված է եղել անհատույց օգտագործման իրավունքով, դիտավորությամբ անտեսելով և խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, չունենալով որևէ տվյալ, որ հիշյալ հողամասը քաղաքացու կողմից ձեռք է բերվել անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով, 2007 թվականի ապրիլի 17-ին նույն ստորաբաժանման երկու այլ պաշտոնյաների հետ համատեղ գրանցել է քաղաքացու սեփականության իրավունքը նշված հողամասի նկատմամբ։

Արդյունքում՝ հիշյալ քաղաքացուն տրամադրվել է սեփականության իրավունքի վկայական, որի հետևանքով էական վնաս է պատճառվել Երևան համայնքի օրինական շահերին, այդ թվում՝ համայնքը զրկվել է շուրջ 175 մլն ՀՀ դրամ՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից։

Նախկին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանման պետին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- հաղորդում է կոմիտեն:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: