Փրկարարներն օգնության են հասել Աժդահակ լեռան ստորոտում վնասվածք ստացած արշավականին

Լուրեր

27.02.2026 | 11:43
Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
27.02.2026 | 11:38
Սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը կվերացվի․ նախագիծ
27.02.2026 | 11:26
Արտակ Ադամյան. Մեր առջև դրված խնդիրը միշտ ամենաբարձրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 11:14
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.02.2026 | 10:52
Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածում սաստիկ բուք է
27.02.2026 | 10:35
Ինչ է փոխվում հայտարարագրման համակարգում․ ՈՒՂԻՂ
27.02.2026 | 10:27
Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Ստրանջայի մրցաշարում
27.02.2026 | 10:19
Պակիստանը ռմբակոծել է Քաբուլը և «բաց պատերազմ» է հայտարարել Աֆղանստանին` ամիսներ տևած սահմանային բախումներից հետո
27.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ
27.02.2026 | 09:47
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
27.02.2026 | 09:32
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
27.02.2026 | 09:02
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են
27.02.2026 | 01:53
«Նոան» խոշոր հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին» ու դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 00:53
«Ցրվենա Զվեզդան» դուրս մնաց Եվրոպա լիգայից․ Նաիր Թիկնիզյանը մասնակցեց խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հուլիսի 24-ին՝ ժամը 17:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 11 քաղաքացուց բաղկացած արշավախումբը գտնվում է Կոտայքի մարզի Աժդահակ լեռան ստորոտներից մեկում, արշավականներից մեկը կոտրել է ոտքը․ անհրաժեշտ է օգնություն։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Որոնողափրկարարական աշխատանքներին աջակցել է Աժդահակի բազային ճամբարի ղեկավարը։

«Փրկարարները և բժիշկներն Աժդահակի արևելյան ստորոտին հայտնաբերել են քաղաքացուն՝ ոտքի ստորին հատվածի վնասվածքով։ Շտապօգնության բժիշկը տեղում ցուցաբերել է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 500 մ մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային, այնուհետև ուղեկցել մինչ շտապօգնության ավտոմեքենան․ վերջինս հոսպիտալացվել է»,- ասված է հաղորդագրությունում։