Շենգավիթ վարչական շրջանում գազանջատումներ կլինեն
«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։