Ծովակ գյուղի 59-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցրել
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ գյուղի 59-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ ծովակցի տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 81 բույս: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: