Նախագահ Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։