Պաշտպանը բացարկի միջնորդություն է ներկայացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի դեմ բողոքը քննող Վաչե Մարգարյանին

Լուրեր

12.01.2026 | 23:30
Գերմանիան և Հնդկաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
12.01.2026 | 23:17
Մեծ Բրիտանիան հետաքննում է Իլոն Մասկի Grok չաթբոտի վարքագիծը, որը «մերկացնում» է իրական մարդկանց
12.01.2026 | 23:09
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.01.2026 | 23:01
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի դեմ․ նա այս քայլն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից սպառնալիքների և ճնշման մաս
12.01.2026 | 22:53
Արման Ծառուկյան․ Այդ օրը ոչ ոք չէր կարող կանգնեցնել ինձ
12.01.2026 | 22:41
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել է իշխանություններին սատարող հանրահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 22:29
Թուրքիայում զինվորականներ են ձերբակալվել
12.01.2026 | 22:17
Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին մահացած են գտել իր աշխատասենյակում
12.01.2026 | 22:04
«Նա ոչ մի խաղաքարտ չունի, կամ միայն ես». Թրամփը՝ Զելենսկիի մասին
12.01.2026 | 21:50
ԻՔՄ-ն Սոլովյովի կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի դեպքով հաղորդում է ներկայացրել Դատախազություն
12.01.2026 | 21:39
Դանիան և Գրենլանդիան չորեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններ կանցկացնեն
12.01.2026 | 21:26
Չաբի Ալոնսոն հեռացվեց «Ռեալից»․ նոր մարզիչը հայտնի է
12.01.2026 | 21:13
Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ
12.01.2026 | 21:00
Իրանում քաղաքացիական պատերազմի վտանգ կլինի, եթե բանակն անցնի ցուցարարների կողմը՝ ի հեճուկս ԻՀՊԿ-ի․ Աննա Դավթյան-Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:54
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին սպառնում է «անմոռանալի դասով» նոր հարձակման դեպքում
Բոլորը

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել  կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքները քննող դատավոր Վաչե Մարգարյանին։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց պաշտպան Սարգսյանը։

Դատավոր Վաչե Մարգարյանը Միքայել Աջապահյանի կալանքի դեմ հատուկ վերանայման բողոքները վարույթ է ընդունել հուլիսի 14-ին և որոշել քննել գրավոր ընթացակարգով՝ դատական ակտի կայացման օր սահմանելով հուլիսի 24-ը։ Դատարանը որոշել է նաև վարույթի մասնակիցների կողմից բացատրությունները, դրանք հիմնավորող նյութերը, միջնորդությունները ներկայացնելու համար վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի հունիսի 23-ը ներառյալ։

Այս որոշումից մեկ օր անց՝ հուլիսի 15-ին Միքայել  արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները միջնորդել են հատուկ վերանայման վարույթն իրականացնել բանավոր ընթացակարգով՝ նշելով, որ դատավոր Վաչե Մարգարյանին բացարկ հայտնել-չհայտնելու հարցը որոշելու համար իրենք հարցեր ունեն դատավորին, և միայն նրա  պարզաբանումներից հետո կարող են որոշել՝ բացարկ հայտնելու են, թե ոչ։

Մինչև հուլիսի 22-ը ներառյալ միջնորդությունը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատարանից որևէ տեղեկություն չստանալուց հետո պաշտպանական թիմը գրավոր դիմել է դատարանին՝ խնդրելով մինչև հուլիսի 23-ը, ժամը 14։00-ն էլեկտրոնային փոստով կամ հեռախոսազանգի միջոցով պաշտպաններին տեղեկացնել միջնորդության վերաբերյալ կայացված որոշման մասին։ Այս գրությունից հետո՝ հուլիսի 23-ին դատավորի աշխատակազմից հեռախոսով կապ են հաստատել պաշտպանների հետ և տեղեկացրել, որ վարույթը բանավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, սակայն դատական ակտի հրապարակման օրը երկարաձգել է մինչև 2025 թվականի հուլիսի 30-ը, որպեսզի պաշտպանության կողմը ժամանակ ունենա բացարկի միջնորդությունը ներկայացնել։ 

Երեմ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատավորն, այսպիսով, իբրև թե կարևորելով պաշտպանության կողմի բացարկ հայտնելու իրավունքը և և իրացնելու հնարավորություն տալու անհրաժշետությունը, դատական ակտի հրապարակման օրը երկարաձգել է 6 օր ժամկետով, սակայն անտեսել է այն հանգամանքը, որ  նախագահողին  բացարկի հարցի քննարկման կապակցությամբ իրենք հարցեր ունեն նրան, բացի այդ՝ ըստ պաշտպանի՝ դատավորի այս որոշումը այլ քողարկված նպատակ է հետպնդում։

Այս իրավիճակում, ըստ Երեմ Սարգսյանի, իրենց՝ պաշտպաններին, այլ ելք չի մնացել, քան դատավորին գրավոր ներկայացնել բացարկի միջնորդությունը։

Բացարկի հիմքում պաշտպանները դրել են «դատավորի կողմնակալ լինելու վերաբերյալ» մի շարք հանգամանքներ։

Ըստ պաշտպանական թիմի՝ Վաչե Մարգարյանը․

1․  հատուկ է ընտրվել և նշանակվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով հատուկ վերանայման բողոքները քննող դատավոր, որպեսզի հաստատապես կատարի «քաղաքական իշխանության կամքը և մերժի  կալանքի դեմ պաշտպանների բողոքները»։

2 ․ Հատուկ էր ընտրվել նաև Միքայել Աջապահյանին առաջին ատյանի դատարանում կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը, ուստի Վաչե Մարգարյանը, որն, իրենց պնդմամբ, նույնպես հատուկ ընտրված դատավոր է, չի կարող քննել Մասիս Մելքոնյանի որոշման դեմ բողոքը, որում իրենք, ի թիվս այլ հարցերի, բարձրացնում են այն հարցը, որ Մասիս Մելքոնյանը հատուկ ընտրված դատավոր է եղել։

3․Դատավոր Վաչե Մարգարյանը «կախվածություն ունի նախաքննական, դատախազական, օպերատիվ մարմիններից և քաղաքական իշխանության համար հատուկ հետաքրքրություն ունեցող գործերով սինխրոն կերպով աշխատում է այդ մարմինների հետ՝ համատեղ պլանավորելով իրենց հետագա գործողությունները», և այս հանգամանքն, ըստ պաշտպանների, ևս մեկ անգամ հաստատվել է Աջապահյանի գործով։

Ըստ պաշտպանի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով քննիչը հուլիսի 23-ին պաշտպաններին տեղեկացրել է, որ քրեական գործի նախաքննությունը նույն օրն ավարտել է, ապա այդ մասին ծանուցում է ուղարկել՝ նշելով, որ գործի նյութերին ծանոթանալը նախատեսվում է հուլիսի 24-ին։ Դրանից  հետո միայն  դատավոր Վաչե Մարգարյանի աշխատակազմից  զանգահարել են պաշտպաններին և տեղեկացրել, որ չնայած դատական վարույթը բանավոր կարգով իրականացնելու միջնորդությունը մերժվել է, սակայն դատարանը որոշել է ևս 6 օրով երկարաձգել դատական ակտի հրապարակման օրը, որպեսզի այդ ընթացքում պաշտպանները կարողանան իրացնել իրենց իրավունքները, այդ թվում՝ բացարկ ներկայացնելու հնարավորություն ունենան, ուստի՝ դատական ակտի հրապարակման օրը երկարաձգել է մինչև 2025 թվականի հուլիսի 30-ը։ 

Ըստ պաշտպանի՝ Վաչե Մարգարյանը որոշման հրապարկման ժամկետը երկարաձգել է մինչև 2025 թվականի հուլիսի 30-ը, որպեսզի այդ ընթացքում քննիչը հասցնի ծանոթացնել գործի նյութերին, քրեական գործն ուղարկի դատախազին, վերջինս էլ այն ուղարկի դատարան, և այդ մասին հայտնեն դատավոր Վաչե Մարգարյանին։ Այս իրավիճակում, ըստ պաշտպանի, Վաչե Մարգարյանն  այլևս բողոքների իրական քննություն չի կատարի և կնշի, որ քանի որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է առաջին ատյանի դատարան, այսինքն՝ նախաքննությունն ավարտվել է, մեղադրյալի խափանման միջոցի քննության հարցն այլևս գործն ըստ էության քննող դատավորի տիրույթում է, և ինքն այլևս չի կարող ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ 

Նշենք, որ պաշտպանական կողմի այս կանխատեսումը բխում է Վճռաբեկ դատարանի՝   Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ գործով հայտնած իրավական դիրքորոշումից;

Մասնավորապես՝ այս գործով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «մինչդատական վարույթն ավարտվելուց և առաջին ատյանի դատարանի կողմից տվյալ քրեական վարույթն ստանձնելուց հետո, մինչդատական վարույթում որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման՝ հատուկ վերանայման կարգով բողոքարկման արդյունքում, վերադաս դատարանն իրավասու չէ բեկանել և փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը: Հետևաբար, հիմք ընդունելով սույն գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից քրեական վարույթը ստանձնելու հանգամանքը, Վերաքննիչ դատարանն իրավասու չէր բեկանել մինչդատական վարույթում որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը, նկատի ունենալով, որ այդ հարցի լուծումն այլևս քրեական վարույթը ստանձնած իրավասու դատարանի տիրույթում էր»:

«Այս ամենը  վկայում են նախագահող դատավորի ոչ անկախ, ոչ օբյեկտիվ և պետական այլ մարմինների կախվածության մասին»,- նշում է Երեմ Սարգսյանը։

Պաշտպանը  նախապես կանխատեսել էր, որ բողոքները մակագրվելու են Վաչե Մարգարյանին

Ինչո՞ւ է պաշտպանական կողմը պնդում, որ դատավորը հատուկ է ընտրվել։ Այս կապակցությամբ բացարկի միջնորդության մեջ Երեմ Սարգսյանը նշել է հետևյալ հանգամանքները․ 

Կալանքի դեմ պաշտպանների բողոքները ներկայացվել են հուլիսի 3-ին և 9-ին։ Բողոքների վերաբերյալ նյութերն առաջին ատյանի դատարանից Վերաքննիչ դատարան ստացվել են 2025 թվականի հուլիսի 9-ին և դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագրի միջոցով գործը մակագրվել է դատավոր Վ․Մարգարյանին։

Սակայն մինչ այդ՝ հուլիսի 3-ին, պաշտպան Երեմ Սարգսյանը կանխատեսել է, որ գործը մակագրվելու է դատավոր Վաչե Մարգարյանին։ 

«2025 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 18։16-ին, պաշտպան Երեմ Սարգսյանը Factor TV-ի լրագրող Արաքս Մամուլյանին «Messenger» հավելվածով գրել է հետևյալ հաղորդագրությունը․ «Էս անգամ Վաչե Մարգարյանն ա քննելու։ Թող մնա ստեղ՝ կտեսնենք»։ Դրանից 7 օր անց հաստատվեց, որ գործը մակագրվել է հենց դատավոր Վաչե Մարգարյանին։ 

Նշվածը խորը և օբյեկտիվ կասկածներ է առաջացնում առ այն, որ դատավոր Վաչե Մարգարյանը ևս հատուկ է ընտրվել և նշանակվել որպես Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հատուկ վերանայման բողոքները քննող դատավոր, ինչն էլ իր հերթին օբյեկտիվ կասկածներ է  առաջացնում նրա անկախության և անաչառության մասով։ Առնվազն ցանկացած օբյեկտիվ դիտորդի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչպես է պաշտպան Երեմ Սարգսյանը դեռևս 7 օր առաջ 100 տոկոս ճշտությամբ կանխատեսել, որ կոնկրետ այս գործը Վերաքննիչ քրեական դատարանի թվով 22 դատավորներից մակագրվելու է հենց դատավոր Վաչե Մարգարյանին և բնականաբար, եթե այդպիսի կանխատեսման օբյեկտիվ հիմքեր առկա են, ապա դա ինքնին օբյեկտիվ կասկածներ է առաջացնում այդ դատավորի անկախության և անաչառության մասով»,- բացարկի միջնորդության մեջ նշել է Երեմ Սարգսյանը։

Իսկ որտեղից պաշտպանին այնպիսի հիմքեր, որոնք հնարավորություն են տվել դատավոր Վաչե Մարգարյանի մասով նման հաստատ կանխատեսում կատարել։

Երեմ Սարգսյանն ասում  է՝  Վաչե Մարգարյանը երբեք աչքի չի ընկել անկախությամբ և համարձակությամբ, սակայն առավել էական է այն հանգամանքը, որ 2018 թ-ի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ այն ժամանակվա պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործի քննության օրը, որում Արթուր Վանեցյանն ասում է, որ դատավորը մի քիչ վախեցած է։ Այս ձայնագրությամբ, ըստ պաշտպանի, հաստատվում է, որ դատավոր Վաչե Մարգարյանը ենթակա է քաղաքական իշխանության կամ առնվազն ուժային կառույցների ղեկավարներին։

Նշենք, որ հեռախոսային խոսակցության ընթացքում Վանեցյանը նշում է ոչ թե Վաչե, այլ Հրաչ անունը, սակայն խոսակցության բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ նա խոսում է Քոչարյանի կալանքի հարցը քննող դատավորի մասին, որն այս դեպքում Վաչե Մարգարյանն է եղել։

Պաշտպանը նաև հիշեցրել է, որ 2021 թվականի հուլիսին խափանվել է Հայաստանի դատարանների համակարգչային մակագրման ծրագիրը, և գործերը մոտ 7 ամիս շարունակ մակագրվել են ձեռքով՝ դատարանների նախագահների կողմից։

Այդ շրջանում ձեռքով մակագրման խնդրին անդրադարձել է այն ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ վտանգված է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը: 

2021 թվականի օգոստոսի 2-ին հրավիրած մամուլիս ասուլիսի ժամանակ էլ  ՀՀ ԲԴԽ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է հետևյալը․

«Ինձ զեկուցվել է նաև, որ այդ ծրագիրն ի սկզբանե դրսից միջամտության հնարավորություն է նախատեսում, ինչն ինձ համար ոչ միայն զարմանալի է, այլև` խիստ ռիսկային և քրեորեն պատժելի: Թե այդ միջամտողը ով կլինի՝ ծրագրի հեղինակները, սպասարկողները, շահագործողները, ես չեմ կարող ասել»։

Պաշտպանը կասկած է հայտնում, որ մակարգման համակարգչային ծրագիրը վերագործարկվել է միայն այն ժամանակ, երբ նոր իշխանությունը և Բարձրագույն դատական իշխանության նոր ղեկավարությունը հնարավորություն են ստացել իրենք միջամտել այդ ծրագրի գործունեությանը և արդեն որևէ նշանակություն չունի, թե արդյոք ձեռքով է մակագրուm կատարվում, թե համակարգչային ծրագրում միջամտելով կոնկրետ դատավորին մակագրելով։

«Ահա, այս ամենն էլ հնարավորություն է տվել, որպեսզի  հստակ կանխատեսեմ,  որ քաղաքական իշխանության թիրախում հայտնված Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ գործով հատուկ վերանայման բողոքների քննությունը համակարգչային ծրագիրը Վերաքննիչ դատարանի թվով 22 դատավորներից հաստատապես մակագրելու է հենց դատավոր Վաչե Մարգարյանին։ Իսկ եթե անգամ, պայմանականորեն էլ ընդունենք, թե, իբրև, համակարգիչը շատ պատահականորեն է ընտրել հենց դատավոր Վաչե Մարգարյանին, ապա վերը նշված փաստերը առնվազն օբյեկտիվ դիտորդի մոտ օբյեկտիվ կասկածներ են առաջացնում դատավորի պատահական ընտրության և, հետևաբար, նրա անկախության և անաչառության մասով, որպիսի կասկածներն արդեն իսկ բավարար են, որպեսզի դատավորն ինքնաբացարկ հայտնի՝ վերացնելով հետագա բոլոր կասկածները»,- ասաց Սարգսյանը։

Պաշպանն ասաց նաև, որ իրենց բացարկի միջնորդությունը ներկայացրել են երեկ՝ հուլիսի 23-ին, այսինքն՝ այն  ժամկետում, որը գործը վարույթ ընդունելիս  նախապես սահմանել էր դատարանը։ Բացարկի միջնորդությունից բացի  դատավորին ներկայացրել են նաև  դիմում՝ Աջապահյանի  խափանման միջոցի վերաբերյալ որոշումը ոչ թե հուլիսի 30-ին, այլ նախապես սահմանված ժամկետում՝ հուլիսի 24-ին կայացնելու մասին՝ հաշվի առնելով, որ, իրենք, փաստորեն, դատարանի կողմից նախապես սահմանված ժամկետում, այսինքն՝ հուլիսի 23-ին, ներկայացրել են բացարկի միջնորդությունն ու հիմնավորումները։

Արաքս Մամուլյան